Մալազիական ինքնաթիռի կործանման վայր է ժամանել 60 միջազգային փորձագետ

120-390x290Ավստրալիայից ու Նիդեռլանդներից ավելի քան 60 միջազգային միջազգային փորձագետ է ժամանել մալազիական ավիաուղիների МН17 չվերթի կործանման վայր, Դոնեցկ:

Ներկայում դա ամենամեծ խումբն է , որ մինչ օրս կարողացել է ողբերգության վայր հասնել: Դրանից առաջ հաստատվել է, որ ինքնաթիռի կործանման վայրում դեռևս զոհեր մարմիններ կան:

Ինքնաթիռի կործանման փաստով ահաբեկչության մեղադրանքով գործ է հարուցվել:Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են ուղարկվել աուտոպսիայի ու դատական փորձազննության համար: «Սև արկղերը» Մեծ Բրիտանիայում են` գաղնազերծման համար:

Անկախ

Էբոլայի տենդ.Լիբերիայում խուճապ է, ամենուր մահացածներ են

ebola3Լիբերիայում  Էբոլայի տենդի բռնկման մասշտաբները բնակչության շրջանում խուճապ են առաջացրել  ու աղետալի վիճակ է ստեղծվել: Նման կարծիք է  հայտնել արևմտաաֆրիկյան երկրի նախագահ Էլեն Ջոնսոն -Սերլիֆը:

«Սարսափ ու խուճապ: Ամենուր զոհերի մարմիններ են: Իրավիճակը չափազանց լուրջ է ու աղետի է վերածվում»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ավելի շատ բժիշկներ ու բուժօգնություն ուղարկել:

Ջոնսոն –Սերլիֆն ու հարևան Սյերա-Լեոնեի նախագահ Էռնստ Բեյ Կորոման  ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվել են, որն անց է կացվելու հաջորդ շաբաթ: Առայժմ հայտնի չէ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն Վաշինգտոն կմեկնի, թե ոչ:

Լիբերիան փակել է գրեթե բոլոր հսկիչ-անցագրային կետերը, դպրոցները` վարակի տարածումը կանխելու համար:

Էբոլայի տենդը բռնկվել է այս տարի փետրվարին, Գվինեայում, այնուհետև տարածվել հարևան Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում: Մահացել է 729 մարդ, 1500 վարակված կա բոլոր 3 երկրներում:

Թայվանում գազի արտահոսքի պայթյունից 20 մարդ է զոհվել

1-390x290Թայվանի Գաոսյուն քաղաքում գազի պայթյունից 20 մարդ է մահացել, 270-ն էլ վիրավորվել են, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ինչպես կառավարության ղեկավար Ցզյան Իհուան է հաղորդել, գազի արտահոսքից կոյուղու համակարգում 5 պայթյուն է եղել: Մոտակա շրջաններից բնակիչներին տարհանել են ու տեղավորել դպրոցների շենքերում:

Պայթյունի ալիքից մեքենաներ են շրջվել, ծառեր ջարդվել: Բացի այդ, ճանապարհի մեջտեղում փոսեր են գոյացել:

Հնդկաստանում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել

սողանքՀնդկաստանի կենտրոնական մասում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել, հաղորդել է  India Today-ը` վկայակոչելով փրկարարներին:

«Ներկա պահին 50 մարդու մարմին է դուրս բերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի հետևանքով 100 մարդ հայտնվել է հողի տակ:

Հնդիկ տղամարդը իր տան լոգասենյակում կոկորդիլոս է հայտնաբերել

Dad Finds Croc In Bathroom When Going For A Shower

Արևմտյան Հնդկաստանի բնակիչ 41-ամյա Կալպեշ Պատելը, մտնելով իր լոգասենյակ այնտեղ 1,5 մ երկարությամբ կոկորդիլոս է հայտնաբերել:

Տղամարդը հայտնել է, որ երբ իր կնոջը և երեխաներին զգուշացրել է չմտնել լոգասենյակ, քանի որ այնտեղ կոկորդիլոս կա, բնականաբար, նրան չեն հավատացել:

Այսպիսով Պատելը Սոջիտրա գյուղի իր հարևաններին հրավիրել է մտնել լոգասենյակ, որպեսզի նրանք հաստատեն իր տեսածը:

Պատելը հայտնել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է կոկորդիլոսը մտել իր տուն:

Բնակիչները անմիջապես ոստիկաններ են հրավիրել, որոնք բռնել են կոկորդիլոսին:

Ոստիկանության տեղեկություններով՝ կոկորդիլոսին տեղափոխել են մոտակա լիճ, որտեղ նրան անվնաս ազատ են արձակել:

 

Ահաբեկչի հրապարակած սարսափելի կադրերը ցնցել են Կոսովոն

ահաբեկիչԿոսովոյի Քաչանիք քաղաքից 27-ամյա Լավդիմ Մուհաջերին 1,5 տարի առաջ մեկնել է Սիրիա, ապա Իրաք` անդամակցելով «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Մուհաջերին օրերս «Facebook»-ում սարսափելի լուսանկարներ է հրապարակել, որոնցում դանակով կտրում է մեկ այլ զինվորի կոկորդը: Լուսանկարների հետ հրապարակված տեսանյութում Մուջահերին ջիհադին միանալու կոչ է անում:

Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ ԻՇԻՊ-ի կազմում մոտ 100 ալբանացի զինյալ կա: Այս նյութերի հրապարակումից հետո Կոսովոյի կառավարությունը հանդես է եկել քննադատական հայտարարություններով: Մասնավորապես նախագահ Աթիֆետե Յահյագան նշել է, որ իրենք թույլ չեն տա, որ Կոսովոյից ատելություն և բռնություն դուրս գա:

 

Մեկուսի ապրող հնդկացիները դուրս են եկել ջունգլիներից

pic_db52a318c57e1f30651f027db0bdfc6bՊերուի սահմանից ոչ հեռու գտնվող բրազիլական Ակրի նահանգի հնդկացիներն առաջին անգամ արտաքին աշխարհի հետ շփման են դուրս եկել: Մինչ այժմ նրանք մեկուսացած կյանքով էին ապրում, հաղորդում է  Agence France-Presse-ն:

Էնվիրա գետի ափերին  ջունգլիներից եկած հյուրերը հանդիպել են աշանինկ ցեղի հնդկացու հետ, որը վաղուց է ծանոթ քաղաքակրթությանը:  Նա ցեղի նետուաղեղով զինված ներկայացուցիչներին 2 կապ բանան է մեկնել: Բրազիլացի գիտնականները ենթադրում են, որ ջունգլիներից նրանց դուրս գալ ստիպել են թմրաավազակախմբերն ու անօրինական անտառահատները, որոնք իրենց հանցավոր գործունեությունն իրականացնում են նրանց հարազատ հողերում: Այդ ենթադրությունը մասամբ հաստատել է նաև աշանինկների ցեղի  հնդկացին: «Նրանք պատմել են, որ իրենց վրա անծանոթ մարդիկ են հարձակվում, շատերն էլ մահանում են գրիպից ու դիֆթերիայից»:

Տեղեկությունը ստացվելուց անմիջապես հետո, բրազիլացի բժիշկների խումբն իսկույն ուղևորվել է ջունգլիներ` բուժելու հիվանդացածներին: Քաղաքակրթության հետ շփման գնացած հնդկացիները  պատկանում են պանոանյան լեզվախմբին: Բրազիլական Ամազոնիայի տարածաշրջանում բնակություն են հաստատել 77 ցեղախմբեր: Նրանք բոլորն  էլ ավտոնոմ կյանք են վարում:

Ուկրաինայի Գերագույն ռադան Յացենյուկի հրաժարականը չի ընդունել

ՅացենյուկՈւկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկի` երկրի վարչապետի պաշտոնից հրաժարականը չի ընդունել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Նրա հրաժարականի օգտին է քվեարկել 16 պատգամավոր, այն դեպքում, երբ անհրաժեշտ է նվազագույնը 226 ձայն ունենալ: Վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին Յացենյուկը հայտարարել է հուլիսի 24-ին` կոալիցիայի կազմալուծման ու  Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման պատճառով;

«Ուկրաինայի հարգելի ժողովրդական պատգամավորներ, այսօր 2 նորություն կա: Առաջինն այն է, որ Արգենտինան դեֆոլտ է հայտարարել, իսկ երկրորդը` Ուկրաինան դեֆոլտ չի հայտարարել ու երբեք չի հայտարարի»,- ասել է Յացենյուկը` քվեարկությունից հետո:

Անկախ

Իսրայելը մոբիլիզացրել է ևս 16 հազար պահեստայինի

o_983769Իսրայելը հայտարարել է ևս 16 հազար պահեստայինի մոբիլիզացիայի մասին: Պաշտպանության բանակի զինհրամանատարության կարծիքով, այդ քայլը հնարավորություն կտա էականորեն ընդլայնելու Գազայի հատվածում ռազմական օպերացիան, որը  շարունակվում է արդեն 23 օր: Այն սկսվել է հուլիսի 8-ին ու արդեն  1360 պաղեստինցի է զոհվել:

Իսրայելական կողմից 56 զինվորական է զոհվել ու 3 խաղաղ բնակիչ: Ներկա դրությամբ  Գազայի հատվածում օպերացիայի համար Իսրայելի ռազմական հրամանատարությունը մոբիլիզացրել է ընդհանուր առմամբ 86 հազար պահեստայինի:

Ասիայում դեղի նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել

1453-390x290Կամբոջայի, Բիրմայի, Թաիլանդի ու Վիետնամի մի շարք շրջաններում  մալյարիայի դեղամիջոցների նկատմամբ կայուն  մակաբույծներ են հայտնվել, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Հետազոտական թեսթերի ժամանակ պարզվել է, որ այդ մակաբույծները կայուն են մալյարիայի դեմ ամենաարդյունավետ դեղերից մեկի` արտեմիզինինի  նկատմամբ: Ինչպես գիտնականներն են նշում, ամեն տարի այդ հիվանդությունից մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, ընդ որում, մեծ մասն Աֆրիկայի բնակիչներ են:

Անկախ

Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել

1454-390x290Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել Դոնեցկի մոտ կործանված մալազիական ավիաուղիների զոհերի կապակցությամբ:

Այդ օրը ողջ երկրով մեկ կիջեցվեն դրոշները, իսկ Մելբուռնում  հիշատակի արարողություն կանցկացվի.”Այդ արարողությունը կոչված է հարգելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ու սատարել նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին”,-հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:

“Մենք սգում ենք բոլոր 298 զոհերին ու ամենաշատը` 38 տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ում համար Ավստրալիան հարազատ տուն էր: Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու նրանց կաջակցենք առաջիկա դժվարին ժամանակներում: Մենք միասնական ենք մեր վշտի  մեջ ու վճռական, արդարադատության հաղթանակի համար”,-հաղորդվում է վարչապետի պաշտոնական կայքում:

Ներկայում կործանված “Բոինգի” փաստով գործ է հարուցվել: Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են փոխադրվել` աուտոպսիայի ու դատափորձաքննության համար: “Սև արկղերը” գաղտնազերծելու համար Մեծ Բրիտանիա են փոխադրվել:

Ճապոնիայի ափերին է մոտենում հզոր «Նակրի» թայֆունը

թայֆունԽաղաղ օվկիանոսում առաջացած «Նակրի» թայֆունը մոտենում է  Ճապոնիաի հարավային ափերին:

Ուրբաթ, օգոստոսի  1-ին ուժեղ քամով ու հորդառատ անձրևներով թայֆունը կմոտենա Օկինավա պրեֆեկտուրայի ափերին: Թայֆունի կենտրոնում ճնշումը 986 հեկտոպասկալ է, քամու արագությունը հասնում է  վայրկյանում 20 մ, երբեմն` մինչև 30մ:

Օդերևութաբանների կանխատեսումներով, տեղումների մակարդակն ուրբաթ օրն Օկինավայում ու Կյուսյուում կհասնի 200-250 մմ-ի` օրական: Օդերևութաբանները նախազգուշացնում են սողանքների, հեղեղների ու լեռնահուսինների մասին:

Ավելի վաղ Ճապոնիայի հարավային ու կենտրոնական շրջաններն արդեն հայտնվել են «Նեոգուրի» թայֆունի հարվածի տակ.զոհվել է 3 մարդ, 63-ը վիրավորվել են: Թայֆունն ավերել է ավելի քան 500 տուն:

Անկախ

Հնդկաստանում 150 մարդ է մնացել սողանքի տակ

india-landslideՉորեքշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող գյուղերից մեկում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած սողանքի տակ 150-ից ավել մարդ է մնացել սողանքի տակ:

Պաշտոնական տեղեկություններով՝ անձրևներից 30-40 տուն է վնասվել:

Շուրջ 40 շտապօգնության մեքենա և 200 կամավորներ են ուղարկվել դեպքի վայր փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:

Սողանքները գրանցվել են Մահարաշտրա նահանգի Մալին գյուղում:

Անկախ

Չինաստանում ահաբեկչական հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Չինաստանի նահանգներից մեկում դանակներով և կացիններով զինված ավազակախումբը հարձակվել է խաղաղ բնակիչների, ոստիկանական բաժանմունքի, կառավարության շենքերի վրա, ինչպես նաև ջարդել մեքենաներ:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար մարզում:

Սինցզյան ույղուրական ինքնավար մարզ

Ոստիկանության սպաները կրակել և սպանել են ամբողխից մի քանի տասնյակ մարդու: Երեսունմեկ մեքենաներ են ջարդվել, որոնցից վեցը ամբողջովին հրդեհվել են:

Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է զոհվել և վիրավորվել ահաբեկչության ընթացքում:

Դեկտեմբերին այս շրջանում ինը մարդ հարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա պայթուցիկներ նետել և հրդեհել ոստիկանության մեքենաներ: Ոստիկանությունը կրակել և սպանել էր հարձակվողներից ութին:

Այս շրջանում այլ հարձակումներ ևս գրանցվել են վերջին ամիսների ընթացքում:

 

ՕՏՄԱ.Ուկրաինան «Բոինգի» թռիչքի համար ոչ ճիշտ տեղեկություն է տվել

o_984347Ուկրաինան կեղծ տեղեկություն է տվել իր օդային տարածքի անվտանգության վերաբերյալ, ինչը և հանգեցրել է  մալազիական «Բոինգի» ողբերգությանը: Նման հայտարարություն է արել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան(ՕՏՄԱ): Ինքնաթիռի կործանումից հետո, վարչությունը որոշեց հատուկ հանձնաժողով ստեղծել թռիչքների անվտանգության գծով: Այդ հանձնաժողովում ներգրավված կլինեն տարբեր երկրների փորձագետներ, ու կզբաղվեն  ինքնաթիռների թռիչքների  ճանապարհին սպառնալիքների մասին տեղեկությունների հավաքմամբ ու տարածմամբ:

«Ավիաուղիները պետք է ճշգրիտ ու հստակ տեղեկություն ունենան` որոշումներ կայացնելու համար: MH17-ի դեպքում փոխադրողներին հայտնել են , թե 32 հազար ֆուտ բարձրության վրա թռիչքը բացարձակ անվտանգ է: Հիմա արդեն գիտենք, թե որքան այդ տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում»,-հայտնել է Թոնի Թայլերը, Օդային տրանսպորտների միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ) գլխավոր տնօրենը:

Լուկաշենկոն տարածք կտրամադրի Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Belarus' President Lukashenko speaks to reporters after a meeting with the Knights of Malta at their headquarters in RomeՈւկրաինայի նախագահ Պորոշենկոն Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյին դիմել է ուկրաինական ճգնաժամի հարցով բոլոր շահագրգիռ կողմերին բանակցությունների համար տարածք տրամադրելու խնդրանքով, հաղորդում է Вести.Ru-ն:

Եվ, ինչպես նախագահի մամլո ծառայությունից են հայտնել, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ առաջարկին դրական պատասխան է տվել:

Մեկշաբաթյա սուգ Գվինեայում

1433-390x290Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում Instinct Killers ռոք խմբի համերգի ժամանակ հրմշտոցից առնվազն 24 մարդ է մահացել:

Համերգը մայրաքաղաքի հյուսիսային արվարձանում գտնվող Ռաթոմա լողափին էր կազմակերպվել: Խուճապի պատճառով հրմշտոց է առաջացել, ինչի հետևանքով էլ ողբերգություն է եղել: Գվինեայի իշխանությունները  մեկշաբաթյա ազգային սուգ են հայտարարել :

Օրացույցի այս օրը

բարեկամությունԱյսօր Բարեկամության միջազգային օրն է` օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը: Օրն ընդունելու մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2011-ի ապրիլի 11-ին, իր 65-րդ նստաշրջանում:

ՄԱԿ-ը  պետական կառույցներին ու միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է նշել այդ օրը այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համաձայն:  ՄԱԿ-ի բանաձևում նշվում է օրվա կարևորությունը` տարբեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում:

Անկախ

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մահմեդականները նշում են Ռամադանի ավարտը (լուսանկարներ)

Pakistani Muslim womanԱմբողջ աշխարհում միլիոնավոր մահմեդականներ այս շաբաթ նշում են Իդ ալ-Ֆիտր տոնը, որը ազդարարում է մեկ ամիս տևող Ռամադանի ավարտը:

Muslims in IndonesiaԱմբողջ աշխարհում Ռամադանի ավարտը նշվում է երեք օր տևող տոնակատարություններով: Ռամադանի ընթացքում մահմեդականները արևածագից մինչև մայրամուտ ոչինչ չեն ուտում և ոչինչ չեն խմում՝ ցուցադրելով իրենց հոգևոր նվիրվածությունը:

Իդ ալ-Ֆիտր տոնակատարության ընթացքում նվիրյալ մահմեդականները հանդիպում են որպես երախտագիտության նշան նվերներ փոխանակելու, կերակուրներ համտեսելու և իրենց տները զարդարելու համար:

Մինչ ամբողջ աշխարհում տոնակատարություններ են՝ այնուամենայնիվ Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Գազայի պատերազմի և Իրաքում զինյալների գործողությունների պատճառով միլիոնավոր մարդկանց տրամադրությունը մթագնած է:

 Ռամադանի ավարտԻդի տոնակատարությունների ժամանակ մահմեդականները ավանդաբար միմյաց ողջունում են «Իդ մուբարաք» արտահայտությամբ, որը թարգմանաբար մոտավոր նշանակում է «Իդը օրհնի»:

Իդի սովորույթների մեջ է մտնում նոր հագուստ կրելը, հատուկ անուշեղեններ ուտելը, նվերներ տալը, իսկ կանայք իրենց ձեռքերը նախշազարդում են հինայով:

Ամեն դեպքում տոնակատարությունները մթագնել են աշխարհի բազմաթիվ հատվածներում:

Երեկ Գազայի փողոցները ամայացել են, քանի որ բնակիչները անվտանգության նպատակով Pakistani_Muslim_devoteesպատսպարվել էին: Իսրայելի և Համասի միջև վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 1,110 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 6,500-ը, տեղափոխվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Իսրայելական կողմից զոհվել է 53 զինվոր և երեք խաղաղ բնակիչ:

 

 

Մահապարտը պայթեցրել է Աֆղանստանի նախագահի եղբորը

o_988349Աֆղանստանում սպանվել է նախագահ Համիդ Կարզայի հորեղբոր որդին` Հաշմատ Կարզայը: Ահաբեկիչը եկել է Հաշմատ Կարզայի տուն`  որպես հյուր, որ  իբր շնորհավորի Իդ Ալ-Ֆիտրի (Ուրազ-բայրամ) առթիվ: Դրանից հետ զինյալը գործի է դրել պայթուցիչ սարքը.բացի Հաշմատ Կարզայից ոչ ոք չի զոհվել:

Հուլիսի 17-ին զինյալները Աֆղանստանի նախագահի նկատմամբ մահափորձ կատարեցին: Դրա հետևանքով  պետության ղեկավարի պաշտպանության ծառայությունից 4 մարդ վիրավորվեց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ