Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել

1454-390x290Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել Դոնեցկի մոտ կործանված մալազիական ավիաուղիների զոհերի կապակցությամբ:

Այդ օրը ողջ երկրով մեկ կիջեցվեն դրոշները, իսկ Մելբուռնում  հիշատակի արարողություն կանցկացվի.”Այդ արարողությունը կոչված է հարգելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ու սատարել նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին”,-հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:

“Մենք սգում ենք բոլոր 298 զոհերին ու ամենաշատը` 38 տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ում համար Ավստրալիան հարազատ տուն էր: Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու նրանց կաջակցենք առաջիկա դժվարին ժամանակներում: Մենք միասնական ենք մեր վշտի  մեջ ու վճռական, արդարադատության հաղթանակի համար”,-հաղորդվում է վարչապետի պաշտոնական կայքում:

Ներկայում կործանված “Բոինգի” փաստով գործ է հարուցվել: Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են փոխադրվել` աուտոպսիայի ու դատափորձաքննության համար: “Սև արկղերը” գաղտնազերծելու համար Մեծ Բրիտանիա են փոխադրվել:

Tags: ,