Հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կներկայացնի թիմի գլխավոր նոր մարզչին` Կարլո Անչելոտիին: Մինչ այդ` հունիսի 1-ին, զբաղեցրած պաշտոնից կհեռացվի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Լոնդոնի «Չելսին»։
Մայիսի 26-ին Հայաստանում դիսկ գոլֆի խաղադաշտ կբացվի
Սույն թվականի մայիսի 26-ին ժամը 12:30-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից դիսկ գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:
Միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մի խաղի, որը հանդիսանում է հանրահայտ Գոլֆ խաղի տարատեսակ: Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունն ու նրա մեջ կներգրավեն միջոցառման հյուրերին: Դիսկ գոլֆ խաղի համար նախատեսված հատուկ սկավառակները հասանելի կլինեն տեղում: Միջոցառումը կզուգակցվի հյուրասիրությամբ: Հյուրերը կստանան նաև նվերներ դիսկ գոլֆի պաշտոնական ներկայացուցչի լոգոտիպով: Սպասվում են այլ անակնկալներ ևս:
Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում դիսկ գոլֆ խաղի և «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն և բարերար Կայծակ Փալանջյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության և ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, ինչպես նաև դիսկ գոլֆ խաղի պրոֆեսիոնալ խաղացողներ և խաղով հետաքրքրված հայ երիտասարդաներ:
Հանրահայտ գոլֆ և դիսկ գոլֆ մարզաձևերը ունեն նույն խաղային կառուցվածքը և տալիս են խաղացողին նույն զգացողություններ: Նրանց գլխավոր տարբերությունը կայանում է միայն խաղի անհրաժեշտ սարքավորումների մեջ: Մահակների և գնդակների փոխարեն դիսկ գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Դիսկ գոլֆ խաղալը շատ հեշտ է և զվարճալի: Այն աշխարհի ամենամատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ:
«Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» Ֆեդերացիա
Մեր հայրենակիցը ևս 4 տարի կգլխավորի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան
Կորուստ «Բորուսիայի» կազմում
Կրկին պարտվեցին անփառունակ հաշվով
Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրեց 2-րդ հանդիպումը` Հունգարիայում շարունակվող ընկերական մրցաշարի շրջանակում: Մեր թիմի մրցակիցը Շվեյցարիայի հավաքականն էր, որը հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Տերտերյանը:
Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Սլովենիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր տղաները նույնպես անփառունակ` 1:4 հաշվով զիջել էին Հունգարիայի հավաքականին:
Հայաստանից 4 մասնակից
«Միկան» չի վաճառվում
Վերջին օրերին խոսակցությունները շատ են, որ կարող է վաճառվել Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» ֆուտբոլային ակումբը և երևանյան մարզադաշտը: Ընդ որում, հավանական գնորդ է համարվում մեծահարուստ Քըրք Քրքորյանը:
Այդուհանդերձ, «Միկայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ առքուվաճառքի շուրջն եղած խոսակցությունները հիմնավոր չեն, և նման գործարք առհասարակ չի սպասվում:
Մովսիսյանը լիովին չի ապաքինվել
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ մայիսի 26-ին «Ալանիայի» հետ կայանալիք խաղից առաջ թիմը խնդիրներ ունի: Նրան մտահոգում է մի շարք ֆուտբոլիստների առողջական վիճակը: Մասնավորապես, նա նկատի ունի Մովսիսյանին և Ձյուբային:
Ըստ Կարպինի, չնայած, որ Մովսիսյանը մասնակցել է «Կրասնոդարի» հետ խաղին, սակայն նա դեռ լիովին չի ապաքինվել: «Մենք ռիսկի դիմեցինք, փոխարինման դուրս բերելով նրան «Կրասնոդարի» հետ խաղում: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո, նրա ոտքը դեռ ցավում էր»,- ասել է մարզիչը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարտվեցին խոշոր հաշվով
Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակում: Տանտերերի հետ հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով` հօգուտ Հունգարիայի հավաքականի:
Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Պողոսյանը, ով հստակ իրացրեց 11մ-ոց տուգանային հարվածը:
Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ:
Մեր սեղանի թենիսիստները նախնական փուլում ավարտեցին մրցելույթները
Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի խաղացողները Փարիզում կազմակերպված աշխարհի առաջնության նախնական փուլում ավարտեցին մրցելույթները:
Մեսրոպ Ղուկասյանը և Լուիզա Նազարյանը, հաղթելով համապատասխանաբար Լատվիայի և Շրի Լանկայի ներկայացուցիչներին, հետո զիջեցին Սինգապուրի և Բելառուսի խաղացողներին:Տիգրան Մկրտչյանը, Մհեր Հարությունյանը և Թամարա Աղայանն ավելի վատ հանդես եկան` երկուական պարտություն կրեցին: Ռուբինա Վարդանյանն էլ սլովենացի մարզուհուն պարտվեց: Հետո Գայանայի ներկայացուցիչ նրա մրցակցուհին չներկայացավ խաղի:
Գայթակղիչ պարգև
Ինդոնեզիայի ֆուտբոլը խառնաշփոթ վիճակում է. պաշտոնյա
Ինդոնեզիայի ֆուտբոլը գնտվում է խառնաշփոթ վիճակում : Սրա մասին ասել է Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ավագ պաշտոնյա Ռուդոլֆ Եսայասը:
Երկուշաբթի Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիան ինդոնեզիական ֆեդերացիային տուգանել է 15,000 դոլարով երկրպագուների դրսևորած անկարգապահության համար: Նրանք մի քանի խաղերի ժամանակ ֆուտբոլի դաշտ են նետել պլաստմասե շշեր, թղթե բաժակներ և արձակել հրավառություն:
«Ֆուտբոլային կառավարումը Ինդոնեզիայում գտնվում է այնպիսի խառնաշփոթ վիճակում, որ մենք ունակ չենք որևէ կերպ պայքարել այս ամենի դեմ: Մենք ավելի հրատապ խնդիրներ ունենք»,-ասել է Եսայասը AFP լրատվական գործակալությանը:
Ամբոխի անկարգությունների պատճառով երկիրը ընթացիկ և նախորդ տարվա մեջ մի քանի անգամ տուգանվել է: Վերջինը եղել է մարտի 23-ի Սաուդյան Արաբիայի հետ խաղում:
«Փյունիկը» և «Փյունիկ-2»-ը՝ «Արդար խաղի» մրցույթի հաղթող
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններում անցկացված հանդիպումների արդյունքում մասնակից ակումբները «Fair Play» («Արդար խաղ») դասակարգման աղյուսակում տեղաբաշխվել են հետևյալ հերթականությանբ`
Անուն Միջին գնահատականը
Փյունիկ 8.16
Իմպուլս 8.06
Ուլիս 8.01
Շիրակ 8.00
Բանանց 7.97
Միկա 7.95
Գանձասար 7.90
Արարատ 7.69
Անուն Միջին գնահատականը
Փյունիկ-2 8.43
Բանանց-2 8.42
Շենգավիթ 8.29
Միկա-2 8.23
Ալաշկերտ 8.20
Շիրակ-2 8.01
Գանձասար-2 7.99
Իմպուլս-2 7.93
Արարատ-2 7.86
ՀՄԸՄ-ի մարզական խաղերի կազմակերպմանը կաջակցեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը
Հուլիսին Երևանում կկայանան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը:
ՀՄԸՄ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Միջոցառման կզմակերպմանը կաջակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Հուշագիր են ստորագրել ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները:
Որոշվել է, որ խաղերի անցկացման գործում երկու կազմակերպությունների համագործակցությունը դառնա ավանդական:
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 6-ին կայանալիք Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Իսլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպմանը:
Դարպասապահներ
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան «Գանձասար»
Արթուր Թորոյան «Բանանց»
Պաշտպաններ
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արամ Շախնազարյան «Բանանց»
Ալեն Համբարձումյան «Գանձասար»
Դավիթ Մարիկյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Կարեն Մուրադյան «Շիրակ»
Նարեկ Գյոզալյան «Բանանց»
Սարգիս Շահինյան «Միկա»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Աշոտ Սարդարյան «Փյունիկ»
Դավիթ Զաքարյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան «Սպարտակ, Մոսկվա, Ռուսաստան»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Վահագն Այվազյան «Իմպուլս»
Դավիթ Մինասյան «Փյունիկ»
Անդրանիկ Քոչարյան «Բանանց»
Հարձակվողներ
Սարգիս Բալոյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Սարգիս Ադամյան «Հանզա, Ռոստոկ, Գերմանիա»
| Share on vk | Share on facebook | Share on google_plusone_share | Share on twitter |
Մհեր Հովհաննիսյանը երկրորդն է
Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում վերելքով հանդես եկավ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը: Նա, 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, հայտնվեց 1-5-րդ տեղերը բաժանողների խմբում: Ըստ գործակիցների Հովհաննիսյանը երկրորդն է:
Հաղթող դարձավ ռուսատանցի Վլադիմիր Դոբրովը: Մրցաշարին մասնակցում էին 101 շախմատիստներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հնարավոր է գնի Քարիմ Բենզեմային
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հնարավոր է առաջիկայում գնի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային:
Ուշագրավ է, որ որպես փոխհատուցում իսպանական ակումբը պահանջում է 30 մլն ֆունտ ստերլինգ: Այդ գործարքը հավանական է այն ժամանակ կայանա, երբ արդեն հաստատ լինի, որ Ուեյն Ռունին չի մնալու անգլիական ակումբում:
Երբ Ռունին ցանկանում է հեռանալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է, որ Ուեյն Ռունին մնա թիմում: Նա մտադիր է համոզել հարձակվողին, որպեսզի չհեռանա:
Հավելենք, որ նախկինում Ռունին «Էվերթոնում» խաղացել է Մոյեսի գլխավորությամբ: Ուշագրավ է, որ այն ժամանակ նրանց միջև լուրջ տարաձայնություններ են եղել և բանը հասել է դատարան:
Ի դեպ, Ռունիի կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ լրանալու է միայն երկու տարի հետո:
Խիստ պահանջներ`«Ռեալի» նախագահի պաշտոնում առաջադրվելու համար
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախագահի ընտրություններն անցկացվելու են հունիսի 16-ին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ի դեպ, նա կրկին առաջադրել է իր թեկնածութունը:
Ուշագրավ է, որ «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ներկայացված են մի շարք պահանջներ: Թեկնածուն պետք է լինի ազգությամբ իսպանացի, առնվազն 20 տարի «Ռեալ» ակոմբի անդամ, ինչպես նաև չպետք է անդամակցի այլ ակումբի ղեկավար մարմնի։ Բացի այդ, նա պարտավոր է բանկային հաշիվ ներկայացնել, որում պետք է լինի ակումբի ծախսերի առնվազն 15 տոկոսի չափով գումար:




