Գողթ գյուղում կատարված գողությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կրակոցներ Նշավանում. հարսնացու առևանգելու տխուր հետևանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրիում կատարված սպանության նախապատմությունը գալիս էր Թուրքիայում կատարված մեկ այլ սպանությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացահայտում. լայնածավալ միջոցառումները դրական արդյունք տվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանում քաղցած շեքինցիները հարձակում են գործել տոնական սեղանի վրա
Ադրբեջանական Շեքի քաղաքի մի խումբ բնակիչներ գրոհել են տոնական սեղանի վրա, որը քաղաքի կենտրոնում բացված է եղել Նովրուզ-բայրամի տոնակատարությունների կապակցությամբ:
Ւնչպես հաղորդում է “Հագին” կայքը, համաձայն սոցցանցերի օգտատերերի տարածած տեղեկատվության՝ շրջանի ղեկավարությունը քաղաքի կենտրոնում կազմակերպել է տոնական միջոցառումներ, որոնք ուղեկցվել են համերգով:
Համերգից հետո շեքինցիներին բացօթյա տոնական սեղանն է սպասել: Սեղանին հետևել է կին, որը բոլոր ցանկացողներին ուտելիք ու քաղցրեղեն է բաժանել:
Սակայն բնակիչների խումբը հարձակվել է սեղանի վրա և անմիջապես վերացրել սեղանի վրա գտնվող ամեն ինչ: Չնայած կնոջ բղավոցներին՝ քաղցած շեքինցիներին անհնար է եղել կանգնեցնել:
Հաշված րոպենենրի ընթացքում քաղաքի բնակիչները վերացրել են տոնական սեղանը:
Անկախ
Կաթ գնելու գնացած երիտասարդի գայթակղությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսախցիկը արձանագրել է բանկից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տաքսու վարորդը ուղևորի 200.000-անոց հեռախոսը վաճառել էր 60.000-ով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի մարզային այցելությունները շարունակվում են. հերթականը Սյունիքի մարզն էր
Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր:
Ինչպես տեղեկացնում է police.am-ը, ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ սստիկանության պետը կարևորեց յուրաքանչյուր ծառայողի անձնական պատախանատվության խնդիրը նոր ոստիկանության կազմավորման գործում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշեց, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը կարևորեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գործունեության մեջ առանձնացրեց անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված ոստիկանության անչափահասների գործերով բաժնի վերակազմավորումը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների գործերով վարչության:
Ոստիկանության պետը անչափահասների հիմնախնդիրն առնչելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին կոչ արեց օգտագործել իրենց դիրքն ու հեղինակությունը, որպեսզի տներում անօրինական զենք և զինամթերք չպահվեն և մարդիկ զերծ մնան ամեն տեսակ փորձանքներից:
Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում:
Հանդիպումն ավարտվեց ոստիկանության և համայնքների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների գործնական քննարկումով:
Ցույց «Հայկական Ժամանակի» խմբագրության դիմաց (տեսանյութ).Armtimes.com
Այսօր կեսօրից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում էին` «Դհոլ, դհոլ, դհոլ»: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, եւս մի քանի հոգի ձեռքներին ունեին փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի էին:
Armtimes.com-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա ինքնաբուխ ակիցա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:Մեր այն հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասաց, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին ուղեկցում էր «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը:
Նմանատիպ ցույց է տեղի ունեցել նաև Առաջին լրատվականի խմբագրության դիմաց և կրկին նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը:
Պերուի իշխանությունները հետապնդում են Մաչու Պիկչուում մերկ լուսանկարվողներին (տեսանյութ)
Պերուի ամենախորհրդանշական մշակութային վայրերից մեկում մերկացած զբոսաշրջիկներին խիստ պատիժ է սպասվում:
Մաչու Պիկչուում վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել են ինկերի ավերակներում մերկ վազող օտարերկրացիների հոլովակը և լուսանկարները:
Զբոսաշրջիկներին կարճատև հարցաքննության են ենթարկել և ստիպել իրենց թվային տեսախցիկից ջնջել մերկ լուսանկարները: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ մինչև ջնջելը լուսանկարները անպատասխանատու կերպով արդեն տարածվել են պերուական լրատվամիջոցներով:
Անցած ամիս YouTube կայքում տեղադրվել էր սուրբ վայր համարվող Մաչու Պիկչուում մերկ վազող զույգի հոլովակը:
Հոլովակում զույգը, իրենց հագուստները ձեռքերին բռնած, վազում է խոտերի մեջ և ցատկում հնագույն պատերի վրայով:
Հոլովակը նկարահանել էր մեկ այլ զբոսաշրջիկ:
Ռաֆայել Իշխանյանի հիշատակը չի թառամելու, քանի կա հայ դպրոցը. հուշ-ցերեկույթ` նվիրված հայագետի 92-րդ տարեդարձին
Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցում կայացավ ցերեկույթ` նվիրված մեծն հայագետի 92-րդ տարեդարձին:
Դպրոցի սաները հավաքվածներին ներկայացրեցին հատվածներ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքից, ինչպես նաև արտասանեցին ու բեմադրեցին բանաստեղծություններ Չարենցից, Տերյանից, Հովհաննես Թումանյանից, Սայաթ Նովայից:
Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրը մարտի 9-ին էր, սակայն օրը կիրակի էր, և դպրոցի տնօրինությունը նպատակահարմար էր համարել միջոցառումն այսօր կազմակերպել` արժևորելով հայագետի ծնունդը:
«Այն օրվանից, ինչ դպրոցն անվանակոչվեց նրա անունով, որդեգրեց մի պարտավորություն. ամեն միջոցառման, ամեն օրվա հետ տեսնել Իշխանյան անձին, արժևորել` ամեն անգամ վեր հանելով մեկը իր տպագիր գրքերից, անտիպ ձեռագրերից, մենագրություններից, ձեռնարկներից, այնքան շատ է նրա թողածը, որ երբևէ չենք կրկնվելու,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը:- Իշխանյան քաղաքացու, Իշխանյան անձի հիշատակը չի թառամելու, քանի կա Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցը, քանի կա հայ դպրոցը: Այն միշտ վառ է մնալու և հարատևելու է դարեր»:
Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, դիմելով ցերեկույթի մասնակից աշակերտներին, ասաց. «Այնքան երջանիկ եմ զգում, որ տեսնում եմ, թե ինչ հրաշալի սերունդ է մեծանում: Ուզում եմ ապրեք այն երկրում, որի մասին երազել ենք: Հույս ունեմ, որ լույս է բացվելու մեր երկրի վրա, մի քիչ էլ դիմացեք»:
)
Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է
Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:
Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:
Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “-ը հագուստներ և սնունդ։ Իսկ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:
«Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
)
Անկախ
Ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ստանա
)
Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում: Փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ և անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Ներկայացվող տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր և որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատևող ընտանիքի մասին է: Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեև աղետից հետո ամրացվել և բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:








