Երկու դաժան սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սադամի սինդրոմ. ՙՄեժիգորիայի՚ շքեղությունը ցնցել է ուկրաինացիներին
Վերին Ռադան Վիրկտոր Յանուկովիչի նստավայրը պետականացրել է և ինչ այնտեղ կտեղակայվի առայժմ անհայտ է: Ենթադրվում է այն դարձնել հանգստի վայր կամ մանկական առողջարան, հնչել է նաև տեսակետ այն դարձնել կոռուպցիայի թանգարան:
Վիրկտոր Յանուկովիչը իր ունեցվածքը սկսել էր նախապես փրկել, արժեքավոր իրերը բեռնատարներն էին փոխադրել: տեսախցիկները նկարահանել են նստավայրից հեռացող ավտոշարասյունը:
Ավելի արժեքավոր իրերը տարհանել են օդային ճանապարհով:Տեսախցիկների կադրերում պարզ երևում են, թե ինչպես են ծանր ճամպրուկներով բեռնվում ուղղաթիռները: Երևում է, թե ինչպես մի խումբ պատկառելի մարդիկ նստում են պատկառելի ավտոմեքենա: Բեռները այնքան շատ էին, որ ուղղաթիռները հազիվ էին բարձրանում գետնից:
Այնուամենայնիվ բոլոր արժեքավոր իրերը ֆիզիկապես հնարավոր չի եղել տեղափոխել: Երբ բացվել են ՙՄեժիգորիայի՚ .դարպասները շքեղությանը անսովոր ուկրաինացիներին իրական մշակութային ցնցում էր սպասում, ինչպես 1917թ-ին: 140 հա ահռելի ամառանոցը, առագաստանավ լճում, ձիասերերի ակումբ, որսի պարագաներ:Սակայն մի այցելությունը բավական չէ ծանոթանալու ամբողջ կալվածքին:Ամեն ինչից երևում է Յանուկովիչի ցածր ճաշակը.մուտքի մոտ հին հունական մոտիվներ,այնուհետև կլասիցիզմ, ներսում բարոկկո և շատ ոսկի,հայտեխ և հնություն:
Համարյա ամեն ինչ ոսկեզօծ էր, էքսկուրսիայի մեխը զուգարաններն էին, այստեղ յուրաքանչյուրը կարող է զգալ Սադամի սինդրոմը,սովորական իրաքցու վիճակը Հուսեյինի անճաշակ ոսկյա պալատները տեսնելիս: Ամենուր Յանուկովիչի նկարներն են, նույնիսկ ալկոհոլային խմիչքների վրա:
Կից կառույցներումգտնվում էին կենդանաբանական այգին, ֆերման: Ցեղական այծեր, լեռնային այծեր, ջայլամներ: Ավտոտնակում տասնյակ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ սկսած սովետական ժամանակներից մինչև սուպերքարեր: Այցելուների կարծիքով այս ամենը հարկավոր է վերադարձնել ժողովրդին:
Այժմ ու՞մ է պատկանում ՙՄեժիգորիան՚, հասկանալի չէ: 2007-ին այդ պետական կառավարական նստավայրը փոխանցվել է մի մասնավոր ընկերության, որը ղեկավարում էր Յանուկովիչի ավագ որդին: Սակայն Կիևում տեղի ունեցած արյունահեղությունից հետո այն վերացվեց: Այժմ առաջարկություն կա ՙՄեժիգորիան՚ դարձնել կոռուպցիայի թանգարան կամ փոխանցելհիվանդ երեխաների ճամբարին:
Խոշոր հրդեհ Բաքվի կենտրոնում
Ադրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ Բաքվի կենտրոնական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Կրակների մեջ են հայտնվել շենքի չորրորդ հարկից վերև գտնվող հարկերն ամբողջությամբ: Դեպքի վայր են հասել հրշեջ և շտապ օգնության մեքենաները: Հրդեհը դեռ մարված չէ, քաղաքի կենտրոնական ճանապարհները փակ են: Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան:
https://www.youtube.com/watch?v=hh9d4HEFDEg
Խանութի հետնամասում հայտնաբերել էին որդու դիակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը եւ տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 15-ին
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:
Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված :
Արցախյան ազատամարտի տարիներին ոստիկանության 131 ծառայողներ մարտադաշտից տուն չդարձան. սևանցի Նորիկ Դագարյանը նրանցից մեկն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննայից տեղափոխվեց Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գլոբալ տաքացումը երկիրը խորասուզում է խավարի մեջ
Երկրի վրա արկտիկական սառույցների հալչելու և արևի լույսի ջերմության նվազման մեջ մասամբ մեր մոլորակն է մեղավոր: Ահա այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել գիտնականները: Դիտարկումների ու արբանյակից ստացված լուսանկարահանումների վերլուծության ընթացքում նրանք նկատել են, որ վերջին մի քանի տարում երկիրը կորցնում է իր լույսն անդրադարձնելու հատկությունը` ալբեդոն:
Երբ Արկտիկայում սառույցը հալչում է, ավելի մուգ մակերեսի` ջրի կամ էլ հողի, հավասարակշռությունը փոփոխվում է ոչ մեր օգտին` անդրադարձնելով ավելի քիչ ու կլանելով ջերմության ավելի մեծ մասը:
Բացի այդ, արկտիկական օդը ջերմությունը չի փոխադրում մակերեսից մթնոլորտի ավելի բարձր շերտեր, ի տարբերություն, օրինակ, արևադարձների, որտեղ օդային զանգվածներն ավելի հավասարաչափ են բաշխվում:
Գիրք նվիրելու օրվան մասնակցեցին նաև ոստիկանները
Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
Այդ օրը մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները սպասում էին հյուրերին:
«Ոստիկանները միշտ էլ սպասված հյուր են մեր դպրոցում, բայց այս այցն աննախադեպ էր»,- ասում են ուսուցիչներն ու աշակերտները:
Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաեւ թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասում է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Իսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում են:
Ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում է նաեւ Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:
Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադերձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է եւ խորհրդատու:
Ոստիկանները նաեւ այս խորհուրդը տարան դպրոցներ…
Անկախ
Թմրահաբեր` բաճկոնի գրպանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը և Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. «ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:
Դեսպան Նազարյանը նաև նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջև իսկական հաշտության համար. «հաշտեցման հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարության վերականգնման համար, որը ներառում է նաև փոխհատուցում զոհերին և նրանց ժառանգներին` նրանց ազգային արժանապատվության և ինքնության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:
Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց, որ «բոլոր
նրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը կրկնեց իր կառավարության մաշված ժխտումները, հաստատելով, որ «ցեղասպանության անհիմն պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ, չկա ոչ քաղաքական, ոչ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ… Մենք կարծում ենք, որ պատմությունից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրա գցել մեղադրական և անցյալի վերաբերյալ միակողմանի տեսակետ, և կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճիշտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդար հիշողության»:
Դեսպան Նազարյանը օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթյուրված բացատրությունները Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի առնչությամբ, որը խլել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց և տղամարդկանց կյանքը… Այն սկսվել էր 1915 թվականի Ապրիլի 24-ին և շարունակվել մինչև 1923 թվականը. դա մի ողջ ժողովրդի համակարգված և ծրագրված սպանդ էր»:
Մանրամասն նկարագրելով տեղահանություններն ու ջարդերն ընդհուպ մինչև ցեղասպանություն, դեսպան Նազարյանը հաստատեց, որ «այս ոճրագործությունը ճանաչվել է [ՄԱԿ-ի] բազմաթիվ անդամ պետությունների և միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:
Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն ավելի զգուշավոր դարձավ իր ժխտողականության մեջ. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձությունները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով, ինչ եք ակնկալում, որ մենք …», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:
Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդ որում, շնորհիվ թուրքական պատվիրակության տված երկու պատասխանների դեսպան Նազարյանի հայտարարությանը, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Գյումրիում անցկացված ուժեղացված ծառայության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 55-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գողը վեց բնակարաններից միայն երեքում էր «տանելու բան» գտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գրպանահատները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խանութի տեսախցիկը արձանագրել է կոնյակի գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում
Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է:
Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկօրյա ձեռնարկի մասին է:




