Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքի վերաբերյալ

երևանի քաղաքապետարանԱվան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.

մի դեպքում խոսքը վերաբերում է բողոքող քաղաքացու կողմից մշակվող հողակտորի մի հատվածին, որը մինչև 2006թ. կազմակերպված հողի աճուրդ-վաճառքից հետո օտարված եղել է: Այս դեպքում աճուրդում շահող ճանաչված կողմը, համաձայնության գալով բողոքող քաղաքացու հետ, դրամական փոխհատուցում է տրամադրել նրան,

մյուս երկու դեպքերում համայնքային եւ այլ անձանց սեփականություն հանդիսացող (ընդ որում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մի հատվածը՝ համաձայն ՀՀ կառավարություն 15.12.2005թ. թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հանդիսանում է նախագծային ճանապարհ) հողատարածքներն օգտագործող քաղաքացիները պահանջում են դրանք անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշվել է, քաղաքացիները չեն ներկայացրել ՀՀ օրենսդրությանը համապատասխանող տվյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, հետեւաբար՝ դրանք ենթակա չեն տրամադրման։

Միաժամանակ հայտնում ենք, որ հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունք սահմանող դատական ակտերը բեկանվել են, և ներկայումս գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարանում, որից մեկ գործով քաղաքացու դիմումը մերժվել է։

Ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիների կողմից հնչեցված այն տեղեկատվությանը, թե տվյալ երեք տարածքները ներկայումս դրված են աճուրդի, ապա պնդում ենք որ համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքները 2006 թվականից ի վեր աճուրդի դրված չեն եղել, և ոչ ներկայում, ու ոչ էլ առաջիկայում դրանց աճուրդ չի նախատեսվում։

Պետք է նշենք, որ բողոքող երեք քաղաքացիները նաև փաստել են, որ մինչ օրս Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տվյալ հողատարածքներն ազատելու պահանջ չի ներկայացվել և կամ դրանց մշակմանը խոչընդոտելու որևէ քայլ չի ձեռնարկվել:

Վարչական շրջանի ղեկավարը կշարունակի տվյալ քաղաքացիների հետ քննարկել խնդրո առարկա հարցը, եւ քաղաքապետարանը հետևողական կլինի խնդիրներին օրենքով սահմանված կարգով լուծումներ տալու հարցում։

Տեսագրությունը հետևյալ հղումով. http://youtu.be/BlwH9Cl1hiE

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

YouTube-ում է հայտնվել կործանված ինքնաթիռում կատարված տեսանյութը

1261-390x290YouTube –ում է հայտնվել մի տեսանյութ, որը նկարահանվել է  Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռում, որը  կործանվել է Դոնբասի մոտ, հաղորդում է Вести.Ru-ն:

Տեսանյութը 14 վայրկյան է տևում ու այն նկարահանել է ուսանող Ալի Սալիմը, անմիջապես թռիչքից առաջ, ապա ներբեռնել «Ինստագրամում»  (@masa1777): Կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները վերևի պահոցներում տեղավորում ուղեբեռը: Լսվում է ձայնային կապը.օդաչուն հաղորդում է ուղևորների նստելու ու բեռների տեղավորման մասին ու խնդրում է անջատել բջջայինները: Տեսանյութի հեղինակը Նիդեռլանդներում հոգեբանություն էր ուսումնասիրում: Նա մեկնում էր մալազիական Ջոհոր նահանգ, որ տանը նշի Հարի ռայա տոնը: Իր տեսանյութը նա մակագրել է` «Եդվում եմ Աստուծով… ես մի քիչ նյարդայնանում եմ»:

Հետաքննությունը կատարվածի փաստով շարունակվում է: Ով է խփել ինքնաթիռը, դեռ չի պարզվել: Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարություններն ու Դոնեցկի աշխարհազորայինը հերքում են իրենց մասնակցությունը: Ողբերգությունից հետո ավիաընկերությունների մի մասը փոխեց երթուղին` Ուկրաինայի տարածքով չթռչելու համար:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ որսացել է աշխարհազորայինի` խփած ինքնաթիռի մասին խոսակցությունը: Սակայն, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Սերգեյ Քավթարաձեն հերքել է համացանցում հայտնված աուդիոձայնագրության իսկությունը:

Վերջին տվյալներով, հայտնաբերվել է 121 զոհի դի ու 2 «սև արկղ
Անկախ

Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը,տեսանյութ

ՊԲ,պնԻնչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից:

Անկախ

Աղջնակը հարություն է առել սեփական թաղման ժամանակ

10621_anonce (1)Ֆիլիպիններում փոքրիկ աղջիկը հարություն  է առել սեփական թաղման ժամանակ` դրանով իսկ ապշեցնելով  հավաքվածներին:

Համացանցում բուռն քննարկումներ են այս ցնցող պատմության շուրջ: Ֆիլիպիններում մեռած համարվող աղջնակը (մի քանի օր տանջվել էր տենդից, ապա կենդանության նշաններ այլևս չէր տվել) հարություն է առել թաղման ժամանակ:

Տեսաժապավենում երևում է, որ հարազատները սկզբում ընկրկում են վախեցած, ապա փոքրիկին ջուր են  տալիս ու իսկույն հիվանդանոց տանում:

Հիա նա արդեն տանն է, սակայն հարազատները  բժիշկ են որոնում, որը երեխային հսկողության տակ կվերցնի ու որակյալ օգնություն կցուցաբերի:

Անկախ

Ճապոնացիները պատառոտված ջինս կարելու գործում ներգրավում են գիշատիչներին

pic_0db066e16c6ce15991d2c66787c0db4c-390x280Տոկիոյում մոդելավորողները որոշել են պատառոտված ջինս կարելու գործում ներգրավել գիշատիչներին, հաղորդում է  Lenta.ru.-ն:

«Մենք կենդանի բնության պաշտպանությունը քարոզելու պարզ միջոց էինք փնտրում: Եվ ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը: Այդպես ծնվեց զոոջինսերի գաղափարը»,-ասում է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:

Տեղի գազանանոցի տնօրինությունը դիզայներներին թույլատրել է արջերի, վագրերի ու առյուծների վանդակ նոր խաղալիքներ` ավտոմեքենաների ջինսով փաթաթված անվադողեր գցել :

«Մենք պարզապես, նրանց թույլ տվեցինք մի քանի ժամ խաղալ դրանցով ու` կտորը պատրաստ էր»,-ասում է Միյամոտոն:-Կտորի վրաйи անցքերն ու պատառոտվածքները կենդանական մաքուր բնազդով են ստեղծվել»:

Հետո, կենդանիների ճանկերով ու ժանիքներով մշակված կտորից 4 խիստ ոճային պատառոտված տաբատ են կարել, որոնցից երեքն աճուրդ են հանվել: Աճուրդն ավարտվելու է  երկուշաբթի, հուլիսի14-ин: Հիմա արդեն այդ ջինսերի գինը 1,2 հազար դոլարի է հասել: Նախագծի հեինակները որոշել են վաճառքից գոյացած գումարը Տոկիոյի գազանանոցին ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին տրամադրել:

Անկախ

Բրիթնի Սփիրսը երգել չգիտի

Բրիթնի ՍփիրսՀամացանցում հայտնվել է Բրիթնի Սփիրսի Angel  հիթի անմշակ տարբեակը: Երգչուհու երկրպագուները սարսափով փակում են ականջները.ոչ ոք չէր  կասկածում անգամ, որ երգչուհու ձայնն իրականում, ահավոր է: «Սևագիր» տարբերակում Բրիթնի Սփիրսը Angel հիթը կատարում է առանց շատ երաժիշտների համար պարտադիր Auto Tune ծրագրի, որն ավտոմատ կերպով  երգչի ձայնը «ձգում-բերում է»լսելի մակարդակի: Հիմա իհարկե այդ «սևագիր»-ը YouTube -ից ջնջել են: Սակայն ովքեր հասցրել են լսել` ցնցված են.նրանք մտածել անգամ չէին կարող, որ առանց տեխնիկական հնարքների իրենց սիրելի երգչուհին չի կարող  ոչ ձայնագրվել, ոչ էլ երգել

Իսկ նրա պրոդյուսերը ասել է, թե Բրիթնին հիմնական կատարումից առաջ հենց այնպես է երգում: Շատերն են այդպես անում,հատկապես, եթե ստուդիայում երկար ու տքնաջան աշխատանք է առջևում:

Իսկ երգը վերջնամշակված տարբերակով այսպես է հնչում:

 Անկախ

Անձնագրերի գումարները հօգուտ Հայաստանի՞

Ինչպես մարդիկ, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները լի են բազում թերություններով, նախ և առաջ` մարդկային գործոնի պատճառով: Պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները նոր անձնագրեր (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ) ստանում, այս անգամ այցելեցինք Ներքին Շենգավիթի անձնագրային բաժանմունք:

Ժամը մոտավորապես 15:00 էր: Ամառվա շոգին կուտակված մարդիկ առավոտից կանգնած սպասում էին իրենց հերթին: Մթնոլորտն ավելի քան լարված էր, իսկ քաղաքացիները բողոքում էին, որ ընդամենը մեկ աշխատող էր իրենց սպասարկում, այն էլ դանդաղ: Մի քանի րոպե անց մարդկանց աղմուկից մոտեցավ վերադասներից մեկն ու հարցրեց, թե ինչ է պատահել, սակայն իրարանցումն այդպես էլ չդադարեց: Քաղաքացիներին վստահեցնում էին, որ երկու անձնագրերի միաժամանակ ձեռքբերումը պարտադիր է, իսկ վերջում, բացի նվազագույնը 25.000 և 3.000 ՀՀ դրամներից, «Տանդեմ Փեյմինթս» կոչվող մի ընկերություն յուրաքանչյուր անձնագրի դիմաց 300 ՀՀ դրամ էր գանձում` որպես սպասարկման գումար: Մինչդեռ սպասարման որակի մասին խոսքերն ավելորդ էին:

Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում`խոսեցինք «Տանդեմ» ընկերության հետ, որի գլխավոր հաշվապահ Լիաննա Մանուկյանը մեզ հավաստիացրեց, որ ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ կնքած պայմանագիր ունի և այն օրինական է գործում, իսկ գանձվող գումարները (մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում` 100 դր, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում` 300 դր) ընդամենը միջնորդավճար են և միտված են քաղաքացիների գործը հեշտացնելուն:

«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և մենք ոչ մի անօրինական գործ չենք անում: Իսկ մեր ընկերության գումար գանձելու սարքերը տեղադրված են բոլոր շրջանների անձնագրային բաժանմունքներում, և ոչ միայն», – մեզ հետ զրույցում ասաց Լ. Մանուկյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են ուղղվում գանձված գումարները` գլխավոր հաշվապահը մի փոքր մտորելուց հետո պատասխանեց. «Այդ փողերը գնում են մեր ընկերություն…»:

Հարցի իրողությունն ավելի լավ հասկանալու համար` փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղի աշխատակիցներից մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին և ասաց, որ զանգահարենք ոստիկանության թեժ գիծ: Թեժ գծի աշխատակիցն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այդօրինակ հարցերին միայն պատասխանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության   հետ կապերի վարչությունը: Մեր խիստ հարցարդրումից հետո ստիպված փոխանցեցին ՀՀ  ոստիկանության  լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի հեռախոսահամարը, որից անմիջապես հետո կապ հաստատեցինք տվյալ վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանի հետ:

Ըստ համապատասխան վարչության` անձնագրային ծառայություններում վճարային տերմինալների նախատեսումը քաղաքացիների տեղում վճարումները կատարելու համար են: Սակայն դա չի նշանակում, որ դիմումատուն պարտավորված է կատարել վճարումը նշված եղանակով: Վճարման եղանակի ընտրությունը պատկանում է քաղաքացուն՝ այն իրականացնել համապատասխան բանկերի՞, թե՞ տերմինալների միջոցով:

«Վճարումներ կատարելու սպասարկման դիմաց գանձվող լրացուցիչ գումարի տնօրինման  և ծախսման ուղղությունների որոշումը դուրս է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավասությունից: Առաջարկվում է նշված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է նույնականացման քարտին` որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա այն նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտ ստանալու համար չի պահանջվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի առկայություն: Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է  16 տարին լրանալու օրվանից», – տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը:

 Անկախ

ՀԿԼ վարչության փոխանցմամբ` ի  տարբերություն նույնականացման քարտի` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը հիմնականում օգտագործվում է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու համար: Նշված անձնագիրը քաղաքացուն տրվում է անկախ տարիքից: 16 տարին լրացած անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար հիմք է նույնականացման քարտի առկայությունը: Վարչարարությունը պարզեցնելու նպատակով, այն դեպքում, երբ անձը չունենալով նույնականացման քարտ ցանականում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, երկու դիմումները ընդունվում են միաժամանակ:

Մեր հարցին` ո՞ւր են ուղղվում նորատեսակ անձնագրերի գումարները և ինչպե՞ս վստահ լինի քաղաքացին, որ այդ գումարները գնում են պետբյուջե` ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին. «Նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար նախատեսված վճարները սահմանված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով և որպես գանձվող պետական տուրք, համապատասխան նախահաշիվների համաձայն` ծախսվում են պետական կարիքների համար»:

Եթե Հայաստանում օրենքը չի գործում հօգուտ քաղաքացիների, ապա յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամեն քայլ կատարելիս պետք է նյարդերի ամբողջ լարվածությամբ պաշտպանել  սեփական իրավունքները:

 

Ելենա Չոբանյան

Ջոլիին տեսանկարահանել են հերոին գնելու ժամանակ

1145-390x290 (1)Կալանավայրում գտնվող թմրավաճառ Ֆրանկլին Մեյերը հայտարարել է, որ 1990-ականներին Անջելինա Ջոլիին կանոնավոր թմրանյութ է մատակարարել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Որպես ապացույց, 68-ամյա թմրավաճառը ԶԼՄ-ներին է ներկայացրել սիրողական խցիկով կատարած մի տեսանյութ, որտեղ  Ջոլին ետուառաջ է անում բնակարանում ու հեռախոսով զրուցում իր հոր հետ:

Մեյերի խոսքով, ժամանակին Ջոլիին շաբաթական մի քանի անգամ թմրանյութ է հասցրել: Նրա խոսքով, ապագա աստղն ու ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը ամեն անգամ թմրանյութերի վրա հարյուրական դոլար է ծախսել.»Նա կարող էր հերոին ընդունել բոլորի աչքի առջև, նրա համար միևնույն էր, թե ով կա կողքին»,-պատմել է Մեյերը:Ի դեպ, Բրեդ Փիթի կինը երբեք չի թաքրել, որ թմրանյութեր է օգտագործել ու նկարահանվել պոռնոֆիլմերում: Սակայն այդ ամենը փաստերով հաստատված չէր:

Անկախ

Հերթական ստուգայցը. 28 վարորդ` ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ