Ի ԼՐՈՒՄՆ. սպանությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկանություն

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/:

Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/ և 335 հոդվածի 1-ին մասով /հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը/:
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:

Անկախ

Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները

Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:

Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին:

Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք են դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը:

Անկախ

Քնած ճապոնացին մահճակալով կատապուլտվել է(տեսանյութ)

pic_aeba7d8d387628926ba738a4abce4d6aՃապոնացի կոմիկ դերասան Տոսիակի Կասուգույին երկինք են բարձրացրել կատապուլտի արդյունքում, երբ նա քնած էր իր մահճակալին: Մահրճակալի “արձակումը” Dokkiri Award շոուի մի մասն է կազմել: Դերասանը հետո հայտարարել է, ոչինչ չի կասկածել, երբ հատուկ տնակ են կառուցել Ֆուձիյամայի ստորոտին ու իրեն հրավիրել իբր նկարահանումների: Երբ նա քնած էր` տեխնիկների բրիգադը 2 շինարարական կռունկ է մոտեցրել տնակին ու հատուկ տանիքի վրայի բացվածքներով առաձգական  ճոպաններով կապկպել նրա մահճակալը:

Հետհաշվարկից հետո հեռուստահաղորդավարներից մեկը միացման կոճակն է սեղմել, ու մահճակալը տնակից ուղիղ 50 մ վերև` երկինք է բարձրացել: Շոուի մասնակիցները վստահեցնում են, որ դերասանի կյանքը վտանգված չի, քանի որ ամրանագոտիներով հուսալի ամրացված է եղել մահճակալին: Տեսանյութում երևում է, որ խորը քուն մտած դերասանն արթնանում է մահճակալի մոտ հրավառությունից, որոնք խորհրդանշել են ռեակտիվ հրթիռներ;

Հետո դերասանը պատմել է, որ նախօրեին նկարահանող խմբի հետ մոտակա բար է գնացել , քանի որ դրսում շատ ցուրտ էր, իսկ հետո տնակում  խորը քուն է մտել:

Անկախ

Էրոտիկ գովազդի հանար ավիաընկերությանը մեղադրել են սեքսիզմի մեջ,տեսանյութ

Air New ZealandAir New Zealand ավիաընկերությունը  թողարկել է գովազդային հոլովակ, որտեղ նկարահանվել են  բիկինի հագած արհեստավարժ  մոդելներ: Կիսաէրոտիկ տեսանյութը զայրույթ է առաջացրել ֆիմինիստուհիների մոտ, որոնք մեղադրել են նորզելանդական ավիաընկերությանը սեքսիզմի մեջ, հաղորդում է The Telegraph-ը:

Նորզելանդական հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով, հոլովակը, որտեղ աղջիկները դրախտային կղզում զբոսնում են բավականին բաց հագուստներով, զուգահեռ պատմելով   օդանավի վրա գտնվելու անվտանգության կանոնների մասին, վիրավորական է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

“Ասենք ես նստել եմ օդանավ, որպեսզի գնամ գործնական հանդիպման, որը շատ կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև իմ գործընկերների: Եվ ինչ եմ ես տեսնում: Ինձ հանգստացնում են տրոպիկական կղզում զբոսնող բիկինիով աղջիկները: Ինձ թվում է` դա տեղին չէ”,-հայտարարել է նորզելանդական համալսարանի պրոֆեսոր, ֆիեմինիստուհի Դեբորա Ռասելը:

Air New Zealand-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն պատկերացրել, որ անմեղ հոլովակը կարող է որևէ մեկին վիրավորել: Սակայն  սա ընկերության թողարկած առաջին տեսահոլովակը չէ, որ առաջացնում է հասարակության զարմանքը:

Air New Zealand-ի  թողարկած նախկին հոլովակներից մեկում անվտանգության կանոնների մասին պատմում էին “Հոբիտ” ֆիլմի կերպարները, իսկ մի ուրիշում`ընկերության մերկ աշխատակիցները  ծածկված էին ներկի հաստ շերտով:

 

Անկախ

Ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին

կինԳյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Առավել ծանր է անաշխատունակ և տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համար անգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախ ծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:

Ներկայացվող տեսանյութը նման մի մարդու՝ Գյումրու տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանի ապրելակերպի մասին է: Նա ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը և նրա հիմնական զբաղմունքն է:

Մարդկային ճակատագրեր՝ տնակային ավաններում

գյումրիԳյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ տարին է՝ տնակային ավաններում, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ձմռան ամիսներին ցուցաբերում է հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված օգնություն՝ վառելափայտ, հագուստ և սնունդ: Ցավոք, տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում նաև ծնողազուրկ ու հիմնականում տարեց տատ ու պապերի խնամքի ներքո բնակվող երեխաների:
Ներկայացվող տեսանութը ևս իր 13-ամյա թոռնուհու հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տարեց կնոջ ապրելակերպի ու «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց ցուցաբերած աջակցության մասին է:

«Լոկատոր» ընկերության կրթական և մշակութային հավելվածները կներդրվեն ԱրմԹաբ հայկական պլանշետներում,տեսանյութ

Locator«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:

Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատոր»-ը ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:
«Շատերին հայտնի «Լոկատոր»-ի 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ «Լոկատոր» ընկերության գործունեության վերաբերյալ`


«Լոկատոր» ընկերության մասին
2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևան, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և  մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում:

 Անկախ

Եմենցի աղջիկը զարմացրել է բժիշկներին արցունքների փոխարեն աչքերից քարեր թափելով (տեսանյութ)

Սաադիյա Սալեհ12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն քարեր են թափվում:

Եմենի գյուղերից մեկի բնակիչ Սաադիյա Սալեհի կոպերը արտադրում են փոքրիկ, ամուր քարի կտորներ, որոնք, նախքան ընկնելը, բնական կերպով մղվում են դեպի նրա աչքի առաջնամասը:

Saadiya Saleh2Եմենի Azal հեռուստաալիքը տարօրինակ երևույթի տեսանյութը տեղադրել էր YouTube կայքում:

Հոլովակում Սաադիյան բժիշկներով և բարեկամներով շրջապատված պառկած է հիվանդանոցում: Այնուհետև նրա բարեկամներից մեկը կտորի օգնությամբ երեխայի աչքից քար է հանում:

քար-արցունքԱյնուհետև բժիշկը ցուցադրում է Սաադիյայի աչքերից մի քանի ժամվա ընթացքում թափված քարերով լի մի փոքրիկ արկղ:

Daily Mirror-ի տեղեկություններով՝ բժիշկները չեն կարողանում բացատրել այս վիճակը, քանի որ Սաադիյան որևէ հայտնի հիվանդություն չունի:

Սաադիյա Սալեհ,քար-արցունքԱյնուամենայնիվ՝ տեղի բնակչության մի մասը իրենց մտահոգությունն են հայտնել, որ աղջիկը կախարդանքի կամ չարքի ազադեցության տակ է գտնվում, իսկ ոմանք մտահոգված են, որ սա վտանգավոր համաճարակի սկիզբ կարող է լինել:


 Անկախ