Թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն
Անցած մեկ ամսվա ընթացքում Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 անապահով, բազմազավակ, միայնակ մայրերի ընտանիքների և միայնակ տարեցների «Շիրակ կենտրոնը» տրամադրեց շուրջ1300 պարկ վառելափայտ:
Բնականաբար, աղքատության և անօթևանության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող քաղաքում մեր ուժերից վեր է սուր կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքների ամբողջ ձմռան ջեռուցման համար պահանջվող վառելիքով ապահովելը: Հասկանալի է, որ ծայրահեղ աղքատությունը միայն վառելափայտ կամ թեկուզ և հագուստ ու կոշիկ տրամադրելով հնարավոր չէ հաղթահարել:
Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ բոլորիս պարտքն է ջանքեր ներդնել՝ հոգալու նրանց գոնե առաջին անհրաժեշտության կարիքները: Իսկ Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, շարքից դուրս եկած, բարակ թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնական վիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերային ժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի: Ներկայացվող տեսանյութը «Շիրակ կենտրոնի» կողմից անապահով ընտանիքներին մեր հայրենակիցների ու մի շարք հիմնադրամների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկ օրվա և անօթեւան ընտանիքների ապրելակերպի մասին է:
Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները».Վազգեն Մանուկյան,տեսանյութ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։
«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:
«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]… և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։
«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։
Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:
«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։
Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:
Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Երևանում տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև, որի մանրամասները Անկախ-ը ներկայացրել էր Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցում:
Ոստիկանության աշխատակիցների ու վետերանների հանդիպումը դպրոցականների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոփոխություններ նույնականացման քարտերի և էլեկտրոնային տվյալներ պարունակող կենսաչափական անձնագրերի համակարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում տաքսու վարորդի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում կատարողների թիրախը համակարգչային խանութն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացահայտման ճանապարհին առեղծվածային ու անսովոր շատ բաների հանդիպեցին քրեական հետախույզները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի սաները ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տուժողները խարդախին ճանաչեցին հեռուստահաղորդումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գողացել էր նաև եկեղեցու խորանի Ջրօրհնեքի պղնձյա խաչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կանադական ավիաուղիներից մեկը իրականացրել է ուղևորների ամանորյա խնդրանքները (տեսանյութ)
Կանադական WestJet ավիաուղիները համացանցում տարածել են մի հոլովակ, որտեղ ուղևորները ինչ-որ նվեր են խնդրում Սանտա Կալուսից՝ նախքան ինքնաթիռ բարձրանալը, իսկ ինքնաթիռից իջնելուց հետո ստանում են իրենց խնդրած իրը:
Հոլովակը YouTube-ում տեղադրվել է կիրակի օրը: Ոմանք սա ամանորյա տոների գեղեցիկ հիշեցում կարող են համարել, սակայն ոմանց համար սա պարզապես ամոթալի պրոմո ակցիա կարող է թվալ:
Տորոնտոյից և Համիլթոնից Կալգարի գնացող ուղևորներին հարցրել են, թե նրանք ինչ կցանկանային վիրտուալ Սանտա Կլաուսից:
Այդ հարցին պատասխանել են տարբեր տարիքի ուղևորներ, որից հետո 150 կամավորներ սլացել են մոտակա հանարախանութ և գնել ուղևորների խնդրած նվերները:
Այնուհետև Կալագարիում վայրէջք կատարելուց հետո ուղևորները իրենց ուղեբեռի փոխարեն ուղեբեռ տեղափոխող սարքի վրա գտել են իրենց անուններով Սանտա Կլաուսից խնդրած նվերները:
Այնուհետև հոլովակում ցուցադրվում է ուղևորների ուրախությունը, երբ նրանք բացում են նվերների արկղերը: Android պլանշետ խնդրած տղան չափազանց հուզված է այն տուփում հայտնաբերելով, իսկ մի ընտանիք մեծ էկրանով հեռուստացույց է ստանում, բնականաբար ավելի քիչ տպավորված էր ներքնազգեստ և գուլպաներ խնդրած մի ուղևոր:
Նա ու ևս մի քանի այլ ուղևորներ պետք է որ զղջան, որ ավելի մեծ ինչ-որ բան չեն խնդրել, սակայն ամեն դեպքում նրանք գիտեին, որ իրենց նկարում են Ամանորյա հրաշք հոլովակի համար:
Զանգահարելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակում են. 53 վարորդ մեքենան վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 3 վարորդ եղել է անսթափ վիճակում, իսկ 20-ը ծխել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներից շատերը ապրում են ինքնամեկուսացված կյանքով
Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում շատ են բազմազավակ ընտանիքները:Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն, այսօր վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ամենածայրամասային տնակային թաղամասերից մեկը, ուր իրենց յոթ անչափահաս երեխաների հետ բնակվում են նաև Խաչիկյանների բազմանդամ ընտանիքը:
Ներկայացվող տեսանյութը վագոն-տնակում բնակվող բազմազավակ ընտանիքի ապրելակերպի մասին է:












