Ոստիկանության սամբոյի առաջնություն` «Դինամո»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անչափահասների խնդիրները` ոստիկանության ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն է տարվել 104 կին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կինը լոբու տոպրակի մեջ օձի գլուխ է գտել,տեսանյութ
Օրեգոն նահանգի մի բնակչուհի`Միստի Մոզերը, պատրաստվում էր ընթրիք պատարաստել իր և երեխաների համար, երբ սառեցրած կանաչ լոբու տոպրակում տարօրինակ մի բան է հայտնաբերել: Սկզբից նրան թվացել է, թե մի քանի լոբի գնդաձև իրար են կպել , սակայն մեկ վայրկյան հետո կինը հասկացել է, որ իր առջև սառեցրած օձի գլուխ է , հաղորդում է Metro.-ն: Նա տեսել է բերանը, ռունգերը և փոքրիկ աչքերը: “Դա այն չէր, ինչ ես գնել էի”,-պատմել է ամերիկուհին: Արդյունքում նա իր գնածը վերադարձրել է այն խանութը, որտեղից լոբին էր գնել: Սուպերմարկետի ղեկավարությունը խոստացել է պարզել տվյալ դեպքի մանրամասները:
«Ոսկու աշխարհ»-ի գիշերային այցելուին արձանագրել էր տեսախցիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Ժոռ Դիլբարյանի երգի նոր տեսահոլովակը
Օրեր առաջ տեղի ունեցավ երգիչ Ժոռ Դիլբարյանի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես և նախորդ՝ «Շտապիր սիրել» երգի տեսահոլովակը, այս տեսահոլովակի նկարահանումները ևս վստահվել էր հայկական տեսահոլովակների լավագույն ռեժիսորներից մեկին՝ Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը ստեղծելու համար վերջինս էլ իր հերթին համագործակցեց հայտնի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Սերժ Գաբյանին և նրա նկարահանող խմբին հաջողվեց ստեղծել հետաքրքրաշարժ, արդիական, գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ, դրամատիկ տեսահոլովակ, որի վերջաբանը, թերևս՝ ամենահետաքրքիրն է: Չակերտները մի փոքր բացելով կցանկանայի նշել նաև, որ տեսահոլովակի դերասանուհին հրավիրվել է
Վրաստանի Հանրապետությունից: Մի խոսքով ևս մեկ սպասված գործ, որը սիրով հանրության դատին կհանձնվի շատ շուտով: Մեզ մնում է միայն մաղթել հաճելի դիտում և ունկնդրում:
Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխեցին Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մահացածի դեմքը տեսա, այլանդակված չէր. հաստատ մեր շենքից չէր. մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած դեպքից,տեսանյութ
Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 շենքից ընկած տղամարդն այդ շենքի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են շենքի բնակիչները:
«85 թվից էստեղ եմ ապրում, ոնց էլ չլինի, էս տերիտորիայի մարդկանց ճանաչում եմ, բայց էս ցած նետված մարդուն առաջին անգամ էի տեսնում, հաստատ մեր կողմերից չի»,- ասաց տարեց բնակիչներից մեկը:
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, ժամը 07:00-08:00-ի սահմաններում: Տղամարդը գլխի վրա ընկել է հենց մուտքի առջեւ: «Երեխաս առավոտյան 7-ին գնացել ա գործի, չի տեսել, իսկ ես 8-ին 10 պակաս դուրս եկա, տեսա մեր շենքի մուտքի առաջ ընկած էր: Դեմքը տեսա, այլանդակված չէր: Հաստատ մեր շենքից չէր»,- պատմեց հարեւաններից մյուսը:
Շտապօգնության աշխատակիցները քիչ առաջ տարել են տղամարդու դին, իսկ ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել տարածքը, հարցաքննել են երկու շենքերի բոլոր բնակիչներին. «Բոլորի տներով հերթով մտել, հարցաքննել են, սակայն ոչ մեկն էլ չի ասել, թե ում հյուրն է եղել: Երեւի վախենում են»:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել:
Այս պահին մուտքի առջեւ թափված արյունը դեռ չի մաքրվել, իսկ տղամարդու ուղեղը հենց աստիճանների վրա է. բնակիչներն ահաբեկված անցնում են այդ տարածքով:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Խորհրդարանի ճաղավանդակներից մկներ են կախել,տեսանյութ
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամները նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ի սահմանում, Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկներ և ստեղնաշար են կախել` ի նշան բողոքի: Ակցիան կազմակերպել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:
«Մենք չենք լռելու ու շարունակելու ենք պայքարել ու պատգամավորներին էլ հորդորում ենք իրենց գործն անեն, ու եթե լինի էլի արտահերթ նիստ, բոյկոտ չանեն»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Լևոնը, որն աշխատում է Mentor Graphics-ում:
Ոստիկանները փորձել են միջամտել և թույլ չտալ մկները տեղադրել ԱԺ դարպասի մոտ, սակայն ծրագրավորողները թողել են մկներն այնտեղ ու հեռացել:
Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և տարիներ անց տոկոսներով կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում:
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` 24 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 38-ը ծխել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մաքսանենգ ճանապարհով ներմուծած թմրամիջոցներ` Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորուհու մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհեթեթ սպանություն, որ երկու ընտանիքի ճակատագրեր խորտակեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիևում միտինգավորները տաքանում են խարույկների մոտ և երաժշտություն լսում
Կիևի Եվրոպական հրապարակում միտինգավորները մետաղներով ցանկապատներ են սարքել և մետաղական տակառների վրա վառած խարույկների շուրջը տաքանում են: Ինչպես հաղորդում է “Интерфакс“-ը, վրանային քաղաքում իրավիճակը հանգիստ է. երաժշտացանկում հայտնի ուկրաինացի երգիչներ են:
Ընդամենը հավաքված է մի քանի հարյուր մարդ:Կեսգիշերին ակտիվիստները զբաղված էին մետաղական ցանկապատներ ամրացնելով, որոնք վրանային քաղաքն անջատում են Եվրոպական հրապարակի երթևեկելի մասից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր “Բատկիվչինա” կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը, առավոտյան ժ. 9 -ին Ուկրաինայի կառավարական շենքի մոտ եվրաինտեգրման կողմնակիցների միտինգը կշարունակվի:
Հիշեցնենք, որ նախկին բողոքի ակցիաները վերջացել էին ոստիկանության հետ ընդհարումներով:Ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ և մահակներ:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշել է կանգնեցնել ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Կառավարությունը դա բացատրել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 24-ին ընդդիմության առաջնորդները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին:
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը տոնակատարություններ չէր սիրում: Սեփական ծննդյան օրն էլ հաստատ չէր նշի, բայց նրա ընկերները չհիշել չէին կարող: Ուղիղ 56 տարի առաջ ամերիկյան Վայսեյլի ավանում ծնվել է ապագա ազգային հերոսը: Նա միայն 12 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին ու այդ պահից սկսած ուսումնասիրել է հայոց պատմությունը ու նվիրվել ազգային ազատագրական շարժմանը:
Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մտերիմ ընկերն է եղել: Մոնթեին հիշում է ճշտապահության ու մարդասիրության պատմություններով. պատերազմի դաշտում ամենադաժան մարտիկը խաղաղ պայմաններում ամենաբարին էր: Ալեք Ենիգոմշյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն արյուն տվեց գերի վերցված ադրբեջանցի զինվորին:
Մոնթեի տարեդարձը կնշեն նաև մեծ համերգով:
Օգտակար է իմանալ. բարեփոխումներ ճանապարհային ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձեռագիրը նույնն էր` թալանված կրպակները հրկիզվում էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցագործության բեմականացում` սուտ մատնություն, կամ` թե ինչպես էր հարսը կազմակերպել կեղծ գողությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը
«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն իսկ միացել են`
1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ Վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մի շարք ընտանիքների ապրելակերպի և նրանց վառելափայտի տրամադրման, «Շիրակ կենտրոնի» ձեռնարկի մասին հերթական տեսանյութը` առանց մեկնաբանության:









