Կիևի Եվրոպական հրապարակում միտինգավորները մետաղներով ցանկապատներ են սարքել և մետաղական տակառների վրա վառած խարույկների շուրջը տաքանում են: Ինչպես հաղորդում է “Интерфакс“-ը, վրանային քաղաքում իրավիճակը հանգիստ է. երաժշտացանկում հայտնի ուկրաինացի երգիչներ են:
Ընդամենը հավաքված է մի քանի հարյուր մարդ:Կեսգիշերին ակտիվիստները զբաղված էին մետաղական ցանկապատներ ամրացնելով, որոնք վրանային քաղաքն անջատում են Եվրոպական հրապարակի երթևեկելի մասից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր “Բատկիվչինա” կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը, առավոտյան ժ. 9 -ին Ուկրաինայի կառավարական շենքի մոտ եվրաինտեգրման կողմնակիցների միտինգը կշարունակվի:
Հիշեցնենք, որ նախկին բողոքի ակցիաները վերջացել էին ոստիկանության հետ ընդհարումներով:Ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ և մահակներ:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշել է կանգնեցնել ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Կառավարությունը դա բացատրել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 24-ին ընդդիմության առաջնորդները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին:
Tags: Կիև, միտինգավորներ