Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որը վերջերս People ամսագրի կողմից ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կին, ներկայանալով “Երկաթե մարդ-3” ֆիլմի պրիեմիերային կիսամերկ, ցնցեց հասարակությանը: Աստղի կիսաթափանցիկ հագուստի տակ չկար ներքնազգեստ, հաղորդում է Huffington Post-ը:
Գվինեթ Փելթրոուն առաջին անգամ չէ, որ “կարմիր գորգի”վրա աշխատող լուսանկարիչներին զարմացնում է իր էքստրավագանտ տեսքով: Այսպես, 2012 թ. աստղը հեռուստաշոուին ներկայացել էր կրծքի վրա թափանցիկ կտրվածքով, բայց այս անգամ աշխարհի ամենագեղեցիկ կնոջը հաջողվեց ապշեցնել ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այլև բազմաթիվ երկրպագուների և գործընկերների:
Նոր ֆանտաստիկ մարտաֆիլմի պրեմիերային աստղը ներկայացավ դիզայներ Անտոնիո Բերանդիի աշնանային հավաքածուից էլեգանտ զգեստով: Առջևից զգեստը բավականին վայելուչ էր, նույնիսկ որոշ չափով գործնական , բայց կողքից ամբողջովին թափանցիկ էր, կարելի էր տեսնլ, որ Գվինեթ Փելթրոուն տակից ոչինչ չի հագել: Շատ լրագրողներ գնահատեցին դերասանուհու համարձակությունը. երևի , որպեսզի չամաչի իր կազմվածքից , նա սպորտդահլիճում ժամեր է անցկացրել և զբաղվել յոգայով:
Ինչ վերաբերում է Գվինեթ Փելթրոուին, նա հայտարարել է, որ համաձայն չէ People -ի լրագրողների բարձր գնահատականի հետ և իրեն չի համարում աշխարհի ամենագեղեցիկ կինը:
Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստի հետաքրքրաշարժ ու խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի քաղավիացիային:
Նիստի ընթացքում նշվեց, որ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և հետևանք մի շարք հանգամանքների` «Արմավիայի» մենաշնորհային դիրքը, ընկերության ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունները, պետության կողմից ՀՀ քաղավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությունը և այլն:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հանրային խորհուրդը քաղավիացիայի և «Արմավիայի» հետ կապված խնդիրների մասին բազմիցս է հանդես եկել առաջարկներով` ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովում կազմակերպելով քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ այսօր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս առիթ է դարձել այդ քննարկումները շարունակելու և ձևավորելու մի փաստաթուղ, որը հստակ առաջարկներ է ներկայացնում ոլորտը կարգավորելու ուղղությամբ:
Եվ այսպես, Հանրային խորհուրդը խիստ անհրաժեշտ է համարում տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: ՀԽ-ն նաև գտնում է, որ հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանավորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:
Հաշվի առնելով այդ ամենը` Հանրային խորհուրդը որոշեց.
Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման):
Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում:
Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ «Արմավիա» ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ:
Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում` որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից:
Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու «Օդային օրենսգիրք»` համաձայն ICAO RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:
Որոշման նախագիծն ընդունվեց:
Նշենք, որ նիստին մասնակցում էին նաև «Արմավիա» ընկերության ներկայացուցիչներ: Վերջիններս էլ իրենց հերթին առաջարկությունների փաթեթ էին ներկայացրել Հանրային խորհրդի, որը ձևակեևպված էր հետևյալ կերպ. «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ»:
Այդ պայմաններից են, օրինակ, հավասարության վերականգնումը ՀՀ ավիափոխադրումների շուկայում, ավիատոմսերի արժեքից 10 000 դրամ (օդի համար) պետական տուրքի դուրս բերումը, բազային ավիափոխադրողներին ավիացիոն վառելիք ինքնուրույն ձեռք բերելու հնարավորության ընձեռում, աջակցում բազային ավիափոխադրողների համար ՀՀ տարածքում գործող օդանավակայանների ծառայությունների սակագներից 30 տոկոսից ոչ պակաս զեղչի սահմանման հարցում` արտասահմանյան ավիափոխադրողների համար գործող սակագների նկատմամբ և այլն:
«Արմավիայի» կողմից ներկայացված առաջարկների փաթեթը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար, քանի որ ընկերությունը նախ հայտարարել էր, թե սնանկացման գործընթաց է սկսում, իսկ այժ ներկայացնում է առողջացման ծրագիր:
Ինչևէ, Հանրային խորհուրդն իր որոշման նախագծի հետ միասին ՀՀ կառավարությանը կներկայացնի նաև «Արմավիայի» առաջարկները` զերծ մնալով, սակայն, դրանց վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց:
Տեսանյութում հատված է նիստի քննարկումից, որտեղ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանն իր անհամաձայնությունն է հայտնում այն հարցի վերաբերյալ, թե «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Արմավիայի» նկատմամբ զիջումային քաղաքականություն չի իրականացրել և չի գնացել փոխհամաձայնության:
Երեկ Ստամբուլում` Թաքսիմ հրապարակում մի խումբ մարդիկ, այդ թվում և թուրքեր, հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք կրել են ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների նկարները: Ակցիան, սակայն, առանց միջադեպերի չի անցել:
ՎԼԱԴԻՄԻՐ, 24 ԱՊՐԻԼԻ: Բազմաթիվ հյուրերով լեցուն էր Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը, ուր Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել էր Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:
Միջոցառման սկզբում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է հայասեր և հայատենչ վարպետ` Հակոբ Մուրադյանը:
Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծեց նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության և հատկապես երիտասարդության կարեւորության մասին:
Ելույթ ունեցան Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ՝ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ՝ Մոլկոնովա Օլգա Իվանովնան և այլոք:
Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացավ մոմավառություն եւ ծաղկեդրման արարողություն, որին հաջորդեց լռության րոպե` լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքում վառվում էին 98 մոմեր:
Ներկաներին ցուցադրվեց Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային:
Միջոցառմանը Հայերի ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին ելույթով հանդես եկան ՎՀԵՄ անդամներ Գոռ Մանուկյանը և Մարինա Օսիպյանը:
Փակման խոսքով հանդես եկավ «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գևորգյանը, ով իր ելույթում հանգամանալից անդրադարձավ Ցեղասպանոթյան դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ` արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին:
Հայ Ազգային Միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների և ծնողների հետ համատեղ կարդացին տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայ-Լուս-Տան» Էրզրում երգչախումը, եղեռնին նվիրված «Գարուն ա, ձուն ա արել» (բառերի և երաժշտության հեղ. Գ. Գևորգյան) երգով:
Միջոցառման ավարտին իր հնչեղ և ապագայի հավատքով լեցուն իր ձայնով «Հայ ենք մենք» երգը կատարեց փոքրիկ Լինան:
«Հայ-Լուս-Տան» Մշակութային սրահում, ուր հնչում էր Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը` տեղի ունեցավ երկխոսություն, որին ներկա էին հայ և ռուս մշակութային գործիչներ, մտավորականներ և երիտասարդներ:
Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին` 2015թ. թող վառվեն Արևմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի և ազատագրման խորհրդանշան»:
Լատվիայի Բալթյան շրջանում ջրի մեջ առաջացած հրեշավոր ջրապտույտը կլանում էր ամեն բան, ինչ հայտնվում էր իր ճանապարհին:
Յոթ րոպե տևողությամբ հոլովակը նկարահանվել է, երբ երկրի հարավարևելյան հատվածներում գտնվող գետը դուրս էր եկել իր ափերից:
Ջրապտույտը դեպի իրեն էր քաշում հսկայական սառույցի կտորներ և ցեխ՝ նախքան դրանց կլանելը:
YouTube կայքում հոլովակը 48 րոպեում դիտվել է 220,000 անգամ:
Որոշ հետքրքրասերներ մեկնաբանություններում հոլովակը նկարահանողին առաջարկում էին հատուկ համազգեստ հագնել ու մտնելով ջրի մեջ նկարահանել, թե որտեղից է այն առաջացել:
Մյուսները նշում էին, որ դա հնարավոր է գետի մեջ բացված մեծ փոս լինի:
Այսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ»-ի հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին. «Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ` որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից»,-ասաց նա:
Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ մահացած որդու հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:
Առավել մանարամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:
Ապրիլի 22-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում էր: Հանկարծ խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ մի բան նկատեց, որն առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել:
Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր:
Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր: Շարունակվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքները դեպքի մասնակից մյուս չորսին էլ հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ բնույթի զրույցներ իրականցվեցին Ավետիսյանի բարեկամների և ընկերների շրջապատում: Կարճ ժամանակում հնարավոր եղավ ճշտել ավազակային հարձակման բոլոր մասնակիցների ինքնություններն ու բնակության վայրերը: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց ընկերոջը: Հետագա օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվեցին դեպքի մանրամասները:
Պարզվեց նաև, թե ինչու՞ էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ռուսաստանում օրիգինալ սրճարան է բացվել: Այստեղ գալիս են կենդանիների հետ խաղալու համար: Նման սրճարաններ արդեն գործում են Սարատովում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում: Vesti.ru-ն տեղեկացնում է, որ գաղափարը փոխ են առել ճապոնացիներից:
Տեխասում պարարտանյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել,առնվազն 200 մարդ` տուժել: Ինչպես նշել են ԱԻ կենտրոնից, 40 մարդ գտնվում է ծանր վիճակում, յոթ հրշեջ անհետ կորած են: Անկախն դեպքի մանրամասները ավելի վաղ տեղեկացրել էր:
Էքստրեմալ Ալեքսանդր Պոլին, որը հայտնի է մոլորակի տարբեր անկյուններում իր անհավանական թռիչքներով, կատարել է իր հերթական անհավանական հնարքը: Նա լեռների նեղ ճեղքով թռել է ժամում 250 կմ.ժամ արագությամբ:
Սուր զգացողությունների սիրահարը ուղղաթիռից թռել է, որը կախվել էր Իսպանիայի հյուսիսում Մոնսերատի վրա: Պոլին հագել էր թևերով համազգեստ, որը թռչնի թևերի տպավորություն էր թողնում: Նրա օգնությամբ ղեկավարվող թռիչքները դարձել են էքստրեմալ սպորտի տարատեսակներից:
Ալեքսանդրին հաջողվել է անհնարինը կատարել, հատկապես. թռիչքի հետագիծը հաշվել այնպես,որպեսզի թռչի նեղ ճեղքով, որը տեղի բնակիչները անվանում են “Բետմանի Անձավ”: Տեսանյութը գրավիչ հնարքով արագ տարածվել է համացանցում:
Պոլին հույս է հայտնել, որ իր նվաճումները կոգևորի ուրիշների նմանատիպ արարքները: Նկարահանող խումբը հայտարարել է, որ այժմ մարդիկ կարող են թռչել ոչ միայն լեռների միջով, այլև նրանց արանքով:
Բազուկը հրաշալի դեղամիջոց է հիպերտոնիայի դեմ. նման բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները: Բազուկի մեկ բաժակ հյութը իջեցնում է ճնշումը 10 կետով: Այն լայնացնում է արյունատար անոթները, լավացնում արյան շրջանառությունը: Ազդեցությունը զգալի է ընդունելուց արդեն երեք ժամ անց: