Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որը վերջերս People ամսագրի կողմից ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կին, ներկայանալով “Երկաթե մարդ-3″ ֆիլմի պրիեմիերային կիսամերկ, ցնցեց հասարակությանը: Աստղի կիսաթափանցիկ հագուստի տակ չկար ներքնազգեստ, հաղորդում է Huffington Post-ը:
Գվինեթ Փելթրոուն առաջին անգամ չէ, որ “կարմիր գորգի” վրա աշխատող լուսանկարիչներին զարմացնում է իր էքստրավագանտ տեսքով: Այսպես, 2012 թ. աստղը հեռուստաշոուին ներկայացել էր կրծքի վրա թափանցիկ կտրվածքով, բայց այս անգամ աշխարհի ամենագեղեցիկ կնոջը հաջողվեց ապշեցնել ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այլև բազմաթիվ երկրպագուների և գործընկերների:
Նոր ֆանտաստիկ մարտաֆիլմի պրեմիերային աստղը ներկայացավ դիզայներ Անտոնիո Բերանդիի աշնանային հավաքածուից էլեգանտ զգեստով: Առջևից զգեստը բավականին վայելուչ էր, նույնիսկ որոշ չափով գործնական , բայց կողքից ամբողջովին թափանցիկ էր, կարելի էր տեսնլ, որ Գվինեթ Փելթրոուն տակից ոչինչ չի հագել: Շատ լրագրողներ գնահատեցին դերասանուհու համարձակությունը. երևի , որպեսզի չամաչի իր կազմվածքից , նա սպորտդահլիճում ժամեր է անցկացրել և զբաղվել յոգայով:
Ինչ վերաբերում է Գվինեթ Փելթրոուին, նա հայտարարել է, որ համաձայն չէ People -ի լրագրողների բարձր գնահատականի հետ և իրեն չի համարում աշխարհի ամենագեղեցիկ կինը:
