Ղազախստանցին հայտնի է դարձել աշխատելու ընթացքում բրեյք դանս պարելու սովորույթով (տեսանյութ)

Աջդոս ԻբրաևՂազախստանցի Աջդոս Իբրաևը երկրպագուների հսկայական բանակ է հավաքել, երբ գործարանում աշխատելու ժամանակ բրեյք դանս պարելու նրա տեսահոլովակը տեղադրվել է YouTube կայքում:

 

26-ամյա երիտասարդը մեծապես շոյվել է իր նորահայտ համբավով:

Նա պարելու իր սովորույթը սկսել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող գործարանում ընդմիջումների ընթացքում իր գործընկերներին զվարճացնելով:

Նրա սովորույթը հանրահայտ է դարձել, երբ նրա գործընկերներից մեկը նկարահանել է նրան պարելու ընթացքում և տեսնյութը տեղադրել համացանցում:

Տեսանյութում Իբրաևը պարում է ‘Do it all night’ երգի տակ:

Սա նրա բազմաթիվ պարային ներկայացումներից մեկն է, որը նա ցուցադրում է հարսանիքների ժամանակ, պարային խմբերում:

Այժմ նա հույս ունի, որ իր հոլովակը մեծ քանակությամբ հանդիսատես կհավաքի:

Անկախ

Միջազգային փորձագետը ոստիկանության բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում անցկացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում` հունիսի 13-ին Միացյալ Թագավորությունից ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ոստիկանությունում անցկացրեց համակարգի բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում:
Սեմինարի թեման ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ ոստիկանության հանձնառությամբ մշակված հասարակական կարգի պահպանության բարելավմանն ուղղված «Կարիքների գնահատումը» ձեռնարկի 44 առաջարկություններն էին:
Դեյվիդ Այենսոնն անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին, նշեց, որ առանձին առաջարկությունների ուղղությամբ վերջին շրջանում դրական փոփոխություններն ակնհայտ են։ Ոստիկանությունը մշակել է ուղեցույցներ, ծառայողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների, բարելավվել են աշխատանքային պայմանները։ Սակայն որոշ ոլորտներ բարելավման կարիք ունեն, ինչն էլ երբեմն ոստիկանության քննադատության առիթ է տալիս:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն անդրադառնալով Դեյվիդ Այենսոնի դիտարկումներին` նշեց, որ նվազագույնի են հասել քաղաքացիների բողոքները զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, իսկ առաջիկայում ավելի շոշափելի բարեփոխումներ են սպասվում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ծառայողների իրավագիտակցության բարձրացման և ծառայության տեխնիկական հագեցվածության ոլորտում:
Հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ «Կարիքների գնահատումը» ձեռնարկում ամփոփված առաջարկությունները քննարկվել են, բոլոր կետերով դիտարկումներ են ներկայացվել ոստիկանության շտաբ:

Գյումրու վագոն-տնակներում առնետների ահից վախենում են գիշերները քնել

Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:

Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ հենց նկարահանման պահին էլ առնետները ազատ ելումուտ էին անում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անօթևան տարեց կնոջ խոսքով, վաղուց իր հիմնական կերակուրը ցամաք հացն ու մածունն են

Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում: Որովհետև Գյումրիում աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։

Աղքատության հետևանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կեպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ այցերի ժամանակ հանդիպում են բազմաթիվ միայնակ տարեցների, որոնց հիմնական կերակուրը համարվում են մածունն ու ցամաք հացը:

Ներկայացվող տեսանյութը նման վիճակում բնակվող միայնակ տարեցի ապրելակերպի մասին է:

Իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը

Սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ այսուհետև իրենց ձեռքով կլուծեն իրենց սննդամթերքի խնդիրը:
Գյումրիում սոցիալապես ծանր պայմաններում ապրող տասնյակ բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ինքնամեկուսացած կյանքով, ավելին՝ չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի տրամադրմանը զուգահեռ մի շարք ընտանիքների տրամադրել նախ շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել սեփական ընտանիքի սննդի խնդիրը լուծելու համար: Մեր այս նախաձեռնությունը ողջունել և աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ Նյու-Յորքի նահանգից Ռիչարդ Ֆլաերթին՝ իր ընկեր, ներկայումս Հայաստանում գտնվող՝ խաղաղության կորպուսի կամավոր Սամուել Թասսոնի միջոցով:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներըն այս ծրագրի շրջանակներում, մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներից առաջինին նվիրեցին կենդանիներ: Այդ մասին առավել մանրամասն՝ կենտրոնի պատրաստած տեսանյութում:

Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին (Տեսանյութ)

12ovir_02Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:
Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետևողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:
Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին, շրջեց աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում:

Սոցիալապես անապահով ընտանիքների գնահատմամբ, աղքատության հիմնական պատճառը գործազրկությունն է

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
Այն աղքատությունը, որին ականատես ենք լինում ամեն օր, պարզապես սոսկալի է և անգամ տեսանյութերով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել:

Մեր այցելությունների ընթացքում մենք երբեմն փորձում ենք նաև հարցախույզի միջոցով պատկերացում կազմել, թե որն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ հայտնվել են բառիս բուն իմաստով անելանելի վիճակում: Սոցիալական ծանր պայմաններ ունեցողներից շատերը որպես աղքատության հիմնական պատճառ նշում են համատարած գործազկությունը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 Անկախ

Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն Մյունխենում հայերեն է երգել (տեսանյութ)

Սեզեն Աքսու    Թուրքական «T24»-ի հաղորդմամբ՝ թուրք հանրահայտ երգչուհի Սեզեն Աքսուն Գերմանիայի Մյունխեն քաղաքում իր համերգի ժամանակ կատարել է թուրքերեն, քրդերեն և հայերեն երգեր: Արա Դինքժյանի հեղինակած և Ահմեդ Քայայի կողմից երգված «Լաց լինելով» երգի կատարման ժամանակ երգչուհին չի կարողացել զսպել արցունքները և բեմից ասել է. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»:

Սեզեն Աքսուն երբեք չի թաքցրել իր համակրանքը հայ ժողովրդի նկատմամբ՝ համերգային երգացանկում միշտ ընդգրկելով հայկական երգեր: Նա իր համերգների ժամանակ հաճախ է հիշում հայազգի նախկին սիրեցյալին՝ Օննո Թունչին (Օհաննես Թունչբոյաջյան), որը 1996 թվականին զոհվել է ավիավթարի ժամանակ:

Անկախ

«Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկեցին»

դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց և որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։

Մանրամասները՝ տեսնյութում.

Անկախ