Եկել է Թուրքիայի վերածննդի ժամանակը. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը նշել է, որ եկել է Թուրքիայի տնտեսական և ազգային վերածննդի ժամանակը: Էրդողանի խոսքերով՝ մի շարք երկրներ տեսել են պատերազմներ, սակայն դա չի խանգարել, որ դրանք վերածնվեն: Սակայն չգիտես ինչու Թուրքիայի պարագայում վերածնվել չի հաջողվել: Ըստ վարչապետի՝ ամեն անգամ, երբ Թուրքիան բռնում էր վերածնման ճանապարհը, ահաբեկչությունները և մի շարք քաղաքական իրադարձությունները խափանում էին այդ գործընթացը: «Կան ուժեր, որոնք ձգտում են պառակտել Թուրքիան, սակայն դա երբեք տեղի չի ունենա», – նշել է վարչապետը:

Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան մեծ ծրագրեր ունի տարբեր ոլորտներում և մոտ ապագայում պատրաստվում է դրանք ի կատար ածել: Նշենք, որ վերջերս Թուրքիայի Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանին՝  նշելով,  որ վերջինս Թուրքիային ներքաշում է ներքին հակասությունների մեջ:

 Անկախ

Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերն Իտալիայից է

չի555555Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դորտմունդի «Բորուսիան», 22 մլն եվրո կվճարի ֆուտբոլի Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին գնելու համար:

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին» և «Տորինոյին»:

Իտալիայի ավարտված առաջնությունում «Տորինոյի» կազմում հանդես եկած Իմոբիլեն մրցակիցների դարպասը 22 գնդակ էր խփել և ճանաչվել լավագույն ռմբարկու:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի հաղթող

գսSargissian-14Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հավելենք, որ մեր երկրի ներկայացուցիչն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012-ին:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:

Դոնեցկում կորել են ԵԱՀԿ-ի դիտորդները

դոնեցկԴոնեցկում ԵԱՀԿ դիտորդական խմբերից մեկի հետ  ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կապը  ընդհատվել է: Չորս հոգուց բաղկացած դիտորդները առաքելության հետ կապը կորցրել են երեկ, մայիսի 26-ին:

“Թիմը Դոնեցկի արևելքում  կատարում էր սովորական հերթապահություն, երբ նրա հետ կապն ընդհատվեց: Առայժմ այն հնարավոր չէ վերականգնել”-Եվրոպայում անվտանգության և համագործակցության Կազմակերպության կայքից  վկայակոչում է  “Интерфакс“-ը: Մենք շարունակում ենք ջանքեր թափել, օգտագործելով տեղի մեր  կապերը, գտնելու համար դիտորդների գտնվելու վայրը”:

ԵԱՀԿ-ն տեղեկացրել է Կիևին և Դոնեցկի իշխանություններին առաքելության դիտորդների խնդրի մասին:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հորդորում է Կիևին վավերացնել ԵԱՀԿ-ի հուշագիրը, որը ապահովում է միջազգային կազմակերպությունների անդամների անձեռնմխելիությունը Ուկրինայում: Նա ընդգծել է, որ չորս կորած դիտորդների մեկը Թուրքիայի քաղաքացի է:

 

Անկախ

Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը

003 (1)Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ  շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է հանրային սեփականություն հանդիսացող հողատարածք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համապատասխան որոշմամբ՝ շենքի կցակառույցը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից ամբողջովին ապամոնտաժվել է, իսկ ազատված տարածքը վերադարձվել է շենքի բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաղդադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ

iraq-mosqueԵրեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շիաների մզկիթը: Պայթյունի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 43 մարդ:

Մահապարտ ահաբեկիչը մտել է Բաղդադի Շորժա շրջանի շիաների մզկիթ, երբ հավատացյալները ներսում պատրաստվում էին կեսօրվա աղոթքին:

Բաղդադում ռումբ է պայթել նաև շիաներով բնակեցված արևելյան հատվածի բանջարեղենի շուկայում, որի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ հինգը վիրավորվել: Մեկ այլ ռումբի պայթյուն տեղի է ունեցել հարավային Դորա շրջանի ոստիկանական պահակակետում, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է վեց այլ մարդ:

Երեք բժշկական ոլորտի պաշտոնյաներ հաստատել են մահացածների թիվը:

ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2008թ-ից ի վեր անցած տարին ամենամահաշատն է եղել Իրաքում, որի ընթացքում զոհվել է 8,800 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:

Փոլ Մաքարտնին հեռացել է Ճապոնիայից

Փոլ ՄաքարտնիՆախկին բիթլ Փոլ Մաքարտնին վիրուսային վարակից առողջանալուց հետո հեռացել է Ճապոնիայից:

71-ամյա երգիչը երկուշաբթի օրը չարտերային թռիչքով հեռացել է Ճապոնիայից, և ըստ տեղեկությունների՝ մեկնել է Լոնդոն:

Մաքարտնին առեղծվածային վիրուսով հիվանդացել էր մայիսի 16-ին՝ համերգային շրջագայության նպատակով Ճապոնիա ժամանելուց մեկ օր անց:

Նա հետաձգել էր Ճապոնիայում տեղի ունենալիք համերգները՝ հիասթափեցնելով իր երկրպագուներին, որոնց մի մասը 980 դոլար էր վճարել նրան տեսնելու համար:

Նախատեսվում էր, որ մայիսի 28-ին Մաքարտնին հանդես կգա նաև Սեուլում: Սա կլիներ նրա առաջին համերգը Հարավային Կորեայում:

Այսօր համերգի կազմակերպիչները հայտնել են, որ Մաքարտնին հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ Ճապոնիա այնտեղ համերգներ կազմակերպելու նպատակով:

Հիվանդության ընթացքում նրա կինը՝ 53-ամյա Նենսի Շեվելը նրա հետ է եղել:

Փոլը ԱՄՆ-ում իր համերգային շրջագայությունը կսկսի հունիսի 14-ին, որի ընթացքում կունենա 18 համերգ: Շրջագայության վերջում նա հանդես կգա Քենդլսթիք Փարք ստադիոնում, որտեղ 1966թ-ին տեղի է ունեցել Բիթլզի վերջին հանրային ելույթը:

 Անկախ

Նկարիչը վիրաբույժից վերցրել է իր սեփական ոսկորը և արգանակ եփել

նորվեգացիՆորվեգացի էքսցենտրիկ նկարիչ Ալեքսանդր Սելվիկ  Վենգշելը համոզել է բժիշկներին  իրեն տալ իր կոնքոսկրը, որը 21-ամյա երիտասարդին բարդ վիրահատություն կատարելիս փոխարինել էին մետաղական  պրոթեզով : Երիտասարդը վերադառնում է տուն, եփում իր կոնքոսկրը  և ուտում  է այն: Նա ասում է, որ կերակուրը հիանալի էր , հաղորդում է Mirror-ը:

Նկարիչը մանկուց տառապում էր  կոնքոսկրի դեֆորմացիայով: Մինչև 21 տարեկանը նա շարժվում էր միայն հաշմանդամի սայլակով կամ հենակներով: Վերջապես որոշելով գնալ բարդ վիրահատության` նկարիչը խնդրել է բժիշկներին նախ վիրահատության ժամանակ կատարել մի քանի լուսանկար, երկրորդ`տալ իրեն իր կտրած ոսկորը, երբ ամեն ինչ կվերջանա:

Վերադառնալով տուն, նկարիչը  արգանակ է եփում կոնքոսկրից, որի վրա կային  մարմնի մնացորդներ: “Սկզբում ես ուզում էի օգտագործել ոսկորն  իմ որևէ աշխատանքում: Ես չէի պլանավորել այն ուտել, բայց հետո մտածեցի այն եփել:Դա շատ տրամաբանական է”, – պատմել է նկարիչը:

“Ես իմ մի մասը գցեցի եռման ջրի մեջ, սպասեցի, որ միսն անջատվի ոսկրից: Ընդ որում մարմնի որոշ մասեր այնուամենայնիվ ոսկորի վրա մնացին:Այդ ժամանակ ես մտածեցի, որ այդպիսի շանս ամեն օր ինձ չի հանդիպի: Ես կերա իմ սեփական մսից փոքրիկ կտոր և այն ինձ դուր եկավ: Նա ոչխարի մսի համ ուներ”,-հայտնել է նորվեգացին:

Անկախ

Բացահայտում Մայիսյանում. 700.000 դրամի նյութական վնաս պատճառողը ձերբակալվել է

ձերբակալությունՄայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ս.-ն և hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր և շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզվել են, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Դավիթ Վ.-ն:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Դոլարը՝413.75 դրամ

դոլարՄայիսի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.75դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.75 դրամ:

 

Դոնբասի ածխահատներն անժամկետ գործադուլ են անում

o_951585Դոնբասի ածխահատները հայտարարում են անժամկետ գործադուլի մասին ու ուկրաինական ուժայինների դուրսբերումը պահանջում Դոնբասի մարզից, հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ածխարդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Կոնստանտին Կուզմինը:

Նրա խոսքով, ակցիային են միացել նաև Սկոչինյան ու Ավակումովի, Չելյուսկինցևի ու “Տրուդովսկայա”, ինչպես նաև` Մակեեվկայի անվան ածխահանքերի աշխատողները:”Մենք հուսով ենք, որ մեզ շուտով կմիանան նաև մյուս ածխահանքերը”,-հավելել է պաշտոնյան:

Ներկա պահին Դոնեցկի վրայով շարունակում են թռչել կործանիչները: Քաղաքի կենտրոնում հարաբերական խաղաղ է, սակայն խանութները, բանկերը, սրճարանները չեն աշխատում, իսկ հասարակական տրանսպորտը հանգամանքներից կախված է երթևեկում:

Անկախ

Սիրիայում առևանգված 6 տեսուչներին վտանգ չի սպառնում

սիրիա, ավերակներՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Սիրիայում առևանգված քիմիական զենքի հայտնաբերման տեսուչների խումբը ապահով վիճակում է և վերադարձել է աշխատանքային բազա:

Երեքշաբթի օրը՝ ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ քիմիական զենքի հայտնաբերման վեց տեսուչներ և հինգ սիրիացի վարորդ է առևանգվել Համա նահանգում: Տեսուչները հետաքննում էին այն պնդումները, որ ապրիլին Սիրիայի ռեժիմը ապստամբների հսկողության տակ գտնվող Կաֆր Զիտա գյուղում քլորային գազ է օգտագործել:

 Անկախ

Պարգևատրվել են ռազմաուսումնական հաստատութունների կուրսանտները

SIP_3080 copy (1)Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:

Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած թիմերի ղեկավարները` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոսներ, գնդապետ Մնացական Խաչատրյանը և մայոր Դավիթ Սոֆյանը:

Հայ կուրսանտները հայրենիք են վերադարձել բարձր ցուցանիշներով. մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի թիմային հաշվարկում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմի ներկայացուցիչ, ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտ, ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի մագիստրատուրայի շրջանավարտ Արտաշես Բեգլարյանը անհատական հաշվարկում նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը: Գրանցած հաջողությունների և հայոց բանակի սպայի վարկը միջազգային օլիմպիադայում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտաշես Բեգլարյանին պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտներ Սիփան Գրիգորյանը, Սահրադ Աբրահամյանը, ինչպես նաև ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտ Դավիթ Մելյանը պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են պատվոգրերի:

Պաշտպանության նախարարը, շնորհավորելով օլիմպիականներին, ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները պատվով են կատարում ոչ միայն իրենց առջև դրված մարտական խնդիրները, այլև կարողանում են հարկ եղած դեպքում միջազգային ասպարեզում փայլուն կերպով հանդես գալ մասնագիտական իմացությամբ և բարձր պահել հայ սպայի պատիվը:

Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը. Դավութօղլու

դավութօղլուՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: “Բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար”,-ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ բրիֆինգի ժամանակ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Դավութողլուն, որը Մոսկվա է մեկնել Բաքվից, հայտարարել է. “Այսօրվա բանակցություններում  մենք հարգարժան Լավրովի հետ քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Թուրքիան աջակցում է տարածաշրջանում “սառեցված” հակամարտությունների կարգավորմանը: Այս տարածաշրջանը շատ մոտ է և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին: Հուսով եմ՝ Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ”:

Անկախ

60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կխաղա Սան Ֆրանցիսկոյում

ապpetrosian-a01Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 6-8-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք   «արագ» շախմատի միջազգային մրցաշարին:

Ուժերը կչափի հանրածանոթ 8 խաղացող:

Պետրոսյանից բացի, հրավիրվածների թվում են` կանանց ԱՄՆ-ի կանանց 5-ակի չեմպիոնուհի Իրինա Կրաշը, ռուսաստանցի Եվգենի Սվեշնիկովը, Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրևիչը, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Միխալչիշինը, իսրայելցի Մաշա Կլինովան, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լև Ալբուրտն ու Գենադի Զայչիկը:

Հունիսի 9-ին կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, իսկ հունիսի 10-ին կկայնա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:

Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 9 զոհ

india-rail-crashԵրկուշաբթի օրը Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից՝ զոհվել է առնվազն ինը մարդ, 82 մարդ վնասվածքներ է ստացել:

Նախնական տվյալներով մարդատար գնացքի վեց վագոնները բախվել են բեռնատար գնացքի հետ:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ուղևորներին գնացքից դուրս բերելու նպատակով: Դեռևս պարզ չէ, թե որքան մարդ է մնացած եղել վագոնների ներսում:

Երկրի վարչապետը իր ցավակցությունն է հայտնել կատարվածի առթիվ:

 Անկախ

Լևոն Արոնյանի քիթը վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Լևոն-1AronianՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի քիթը վիրահատել են: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Այդ մասին  է Twitter-ի իր էջում հայտնել է գրոսմայստերը: Նա գրել է. «Շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, բժիշկ Շուկուրյանին և նրա թիմին` հաջող վիրահատության համար: Վերջապես կրկին կարող եմ լիարժեք շնչել»: