Եկել է Թուրքիայի վերածննդի ժամանակը. Թայիփ Էրդողան

Թայիփ ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը նշել է, որ եկել է Թուրքիայի տնտեսական և ազգային վերածննդի ժամանակը: Էրդողանի խոսքերով՝ մի շարք երկրներ տեսել են պատերազմներ, սակայն դա չի խանգարել, որ դրանք վերածնվեն: Սակայն չգիտես ինչու Թուրքիայի պարագայում վերածնվել չի հաջողվել: Ըստ վարչապետի՝ ամեն անգամ, երբ Թուրքիան բռնում էր վերածնման ճանապարհը, ահաբեկչությունները և մի շարք քաղաքական իրադարձությունները խափանում էին այդ գործընթացը: «Կան ուժեր, որոնք ձգտում են պառակտել Թուրքիան, սակայն դա երբեք տեղի չի ունենա», – նշել է վարչապետը:

Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան մեծ ծրագրեր ունի տարբեր ոլորտներում և մոտ ապագայում պատրաստվում է դրանք ի կատար ածել: Նշենք, որ վերջերս Թուրքիայի Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանին՝  նշելով,  որ վերջինս Թուրքիային ներքաշում է ներքին հակասությունների մեջ:

 Անկախ

Tags: ,