Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին

319.Armenia participated at Dubai-2013, Annual Investment Meeting  06.05.2013Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը եւ մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013): ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական՝ արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:

Համաժողովին զուգահեռ բացվեց նաեւ ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվեցին արտահանման ներուժ ունեցող հայկական ընկերությունների արտադրատեսակները: Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված շնորհանդեսը, որին ներկա էր ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց հայկական տաղավար:

Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ գործարար հանդիպումներ եւ ձեռք բերվեցին համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հայկական եւ օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջեւ:

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով Դուբայ ժամանած Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Տեղեկանք. Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովը տեղի ունեցավ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հովանավորությամբ: Համաժողովին մասնակցեց 80 երկիր եւ հետեւյալ ոլորտները ներկայացնող 220 ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, արդյունաբերություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, բանկային եւ ֆինանսական ապահովագրություն, զբոսաշրջություն, հեռահաղորդակցություն, շինարարություն, անշարժ գույքի առք եւ վաճառք, հանքարդյունաբերություն, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն:

Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին

2933Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. «Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»,- ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը:

Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան

Իգոր ԼուկշիչԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները և ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆինլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց նախարար Նալբանդյանին

316. Minister Nalbandian received the ambassador of Finland 06.05.2013Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-ֆիննական փոխգործակցության զարգացմանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացման, խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Նշվեց առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Միխելսոնը նշեց, որ Ֆինլանդիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Հայաստանի եւ Սվազիլենդի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

315. Diplomatic Relations established between Armenia and Swasiland 03.05.2013Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը:

Տեղեկանք: Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում եւ սահմանկցում է արեւմուտքում` ՀԱՀ-ին եւ արեւելքում` Մոզամբիկին:  Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին եւ երկպալատ (ներքին պալատ եւ սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։

Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

10373_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:
Վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին:
Միաժամանակ, կարևորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը Տակույա Հիրանոյի խոսքով, կարևոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում:
Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հզորագույն երկու պետությունների հարաբերությունները փակուղի են մտել

ol3001367481653Եվրոպական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիվանագիտական հարաբերություններն օր-օրի վատանում են:

Օրինակ, վերջերս տիկին Մերկելը Ֆրանսիան անվանել է “Եվրոպայի ամենապրոբլեմատիկ երեխա “  ու Ֆրանսիայի սոցիալիստ նախագահին  մեղադրել անիմաստ շատախոսության մեջ: Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին “տակ” չտալու համար գերմանացի գործընկերոջը մեղադրել է  “եսասիրական անհողդողդության մեջ”:

Լրագրողները նկատում են, որ երկու հզոր պետությունների դիվանագիտական հարաբերությունները կտրուկ վատացել են  այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարեց, որ եվրոպական պետությունները պետք է  համատեղ  մեծ ջանքեր գործադրեն  ԵՄ միացյալ տարադրամը փրկելու համար:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանեցի բացմանը

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանեցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երևանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երևան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաև հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։

Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երևանում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերը հիմնականում միջին և բարձր դասակարգման հյուրանոցների պահանջարկ են ձևավորել, ինչի լրացմանն էլ միտված է ծառայելու նորաբաց հյուրանոցը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Վենեսուելայի ազգային ասամբլեայի նիստում ծեծել են ընդդիմադիր պատգամավորներին

518073eb-ff34-1702-ff34-170d8c46ed92.photo.0Միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ խորհրդարանի նախագահ Դիոսդատո Կաբելյոն ընդդիմադիր պատգամավորներից  պահանջեց ճանաչել նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը: Իսկ քանի դեռ դա չի կատարվել,  ընդդիմադիր ֆրակցիայի անդամները կզրկվեն խոսքի իրավունքից, հայտարարել է   նա: Որպես բողոքի նշան, Մադուրոյի հակառակորդները հանել են վուվուզելներն ու փչել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

“Գլոբովիսյոն” հեռուստաալիքի եթերում Դեմոկրատական միասնության բլոկից պատգամավոր Խուլիո Բորխեսը ասել է. ”Մեզ մի քանի մարդիկ հարվածում էին, ծեծել են Մաչադոյին, Բրաչոյին, Գարսիային”: Իսկ Բորխեսի դեմքին հստակ երևացել են ծեծի հետքերը:

Կառավարող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների  50,61 %-ը, իսկ նրա հակառակորդ Կապրիլեսը` 49,12%,սակայն քվեարկության արդյունքները նա  չճանաչեց ու պահանջեց ձայների վերահաշվարկ կատարել:

Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը

2925Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեր երկրում և գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, և այդ հարաբերությունների զարգացման գործում, Հանրապետության Նախագահի համոզմամբ, մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչև այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և դա, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:

Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են նաև քաղաքական ուժերի միջև համագործակցության զարգացումը և ակտիվ փոխշփումները: ՀՀ Նախագահը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ: Հյուրերի խնդրանքով, Հանրապետության Նախագահը ներկայացրել է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումները: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բարձր մակարդակի, ջերմ ընդունելության համար և հաջողություններ մաղթել Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին

2923Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:

Ողջունելով Իրանի գլխավոր դատախազին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի Իրանի գլխավոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև այսօր ստորագրված հուշագիրը՝ խթանելով դատաիրավական ոլորտում երկու պետությունների արդյունավետ համագործակցությունն ու գործնական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Իրանի իշխանությունների վճռականության մասին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաև դատաիրավական ոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փոլ Մայլերը

2918Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը` Մոսկվա):

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը և Ավստրալիայի դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Ավստրալիայի հայ համայնքի դերը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցության համար: Նախագահը բարձր է գնահատել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրալիական փոխգործակցությունը:

Դեսպան Փոլ Մայլերը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Թագուհին հրաժարվեց իշխանությունից

ol3001367306410Իր հպատակներին վերջին անգամ դիմելով` Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիքսը, ով երկիրը ղեկավարել է 1980-ից, պետության բնակիչներին անկեղծ շնորհակալություն հայտնեց ու խնդրեց  նման կերպ  աջակցել նաև իր որդի Ալեքսադր- Վիլլեմին:

Հետարքրքական է, որ 46-ամյա Վիլլեմ-Ալեքսանդը ոչ միայն  Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը կդառնա, այլև վերջին 123 տարվա մեջ առաջին տղամարդ միապետը, որին հասել է նիդերլանդական թագը: Մինչ այդ երկիրը կառավարել են բացառապես կանայք:

Բեատրիքսի պաշտոնական հրաժարման ու Վիլլեմ- Ալեքսանդրի թագադրության կապակցությամբ մի քանի օր  տոնակատարություններ կլինեն, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից ժամանած թագավորական 17 ընտանիք: Ամստերդամի ոստիկանությունն ամեն հնարավորն անելու է, որ ապահովի բնակչության ու քաղաքի հյուրերի անվտանգությունն ու կանխի հնարավոր ահաբեկչությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Արամ Խաչատրյանի հուշարձանի բացմանը

Արամ ԽաչատրյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով հուշարձանի տեղադրման կարևորությունը սերունդների կրթման ու դաստիարակության, ինչպես նաև մշակութային մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու և արժեվորելու հարցում, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի ևս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանը քաջալերելու և աջակցություն ցուցաբերելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

10368_am_1ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

10367_am_1Շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասում է.
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր երկրների միջև կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների և թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից: Ես բարձր եմ գնահատում Ձեր կաևոր ներդրումը և մշտական ուշադրությունը Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:

Կայացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը

վարչապետՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կայացած քննարկումների և մտքերի փոխանակման արդյունքում ներկայացված թեկնածուներից ընտրվել են հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի անդամները:
Այնուհետև քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր:

Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայում քիմիական զենքի խնդիրը

iԲարաք Օբաման  և Վլադիմիր Պուտինը  հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը:

ԱՄՆ նախագահն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականության մասին: Նա նշել է, որ խնդրի քննարկումը կշարունակվի երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով: