Վենեսուելայի ազգային ասամբլեայի նիստում ծեծել են ընդդիմադիր պատգամավորներին

518073eb-ff34-1702-ff34-170d8c46ed92.photo.0Միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ խորհրդարանի նախագահ Դիոսդատո Կաբելյոն ընդդիմադիր պատգամավորներից  պահանջեց ճանաչել նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը: Իսկ քանի դեռ դա չի կատարվել,  ընդդիմադիր ֆրակցիայի անդամները կզրկվեն խոսքի իրավունքից, հայտարարել է   նա: Որպես բողոքի նշան, Մադուրոյի հակառակորդները հանել են վուվուզելներն ու փչել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

“Գլոբովիսյոն” հեռուստաալիքի եթերում Դեմոկրատական միասնության բլոկից պատգամավոր Խուլիո Բորխեսը ասել է. ”Մեզ մի քանի մարդիկ հարվածում էին, ծեծել են Մաչադոյին, Բրաչոյին, Գարսիային”: Իսկ Բորխեսի դեմքին հստակ երևացել են ծեծի հետքերը:

Կառավարող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների  50,61 %-ը, իսկ նրա հակառակորդ Կապրիլեսը` 49,12%,սակայն քվեարկության արդյունքները նա  չճանաչեց ու պահանջեց ձայների վերահաշվարկ կատարել: