Իսլամիստ ծայրահեղականները, միաժամանակ հաստատելով իրենց նվիրվածությունը բռնի ջիհադի իրականացմանը, իրենց հարսաիքը տոնելու հնարավոր եղանակ են գտել:
Այժմ Իրաքից Սիրիա ձգվող ինքնահռչակ Իսլամական պետությունը մեղրամսի մեջ գտնվողներին զբոսաշրջային ավտոբուսներ է առաջարկում խալիֆայության տարածքում շրջելու համար:
Զբոսաշրջային ոլորտի այս քայլը արվել է այն բանից հետո, երբ Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը ամուսնական գործակալություն բացեց այն կանանց համար, ովքեր ցանկանում են հանդիպել իրենց երազանքի ջիհադականին:
Սիրիայում մարդու իրավունքների վերահսկման խմբի տվյալներով՝ ամուսնական գործակալությունը գործում է Սիրիայի Հալեպի նահանգում գտնվող Ալ Բաբում:
Նորապսակները այնուհետև կարող են Իսլամական պետության զբոսաշրջային ավտոբուսներով շրջել նորահռչակ մահմեդական թեոկրատիայի տարածքում:
Շաբաթական երկու անգամ Սիրիայի Ռաքայից Իրաքի Անբար ուղևորվող ավտոբուսների վրա ծածանվում է խմբավորման սև դրոշը, իսկ ավտոբուսի ներսում հնչում են ջիհադական երգեր:
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք զբոսաշրջիկներին հրավիրում են երգեցողությանը միանալու, թե ոչ:
Իսլամական պետությունը այժմ կառավարում է հյուսիսային և արևելյան Սիրիայի, Իրաքի և Սիրիայի սահմանի, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան Իրաքի հսկայական հատվածներում:
Tags: Իսլամական պետության, իրաք, Սիրիա