Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը նամակ է հղել Ամերիկյան հրեական կոնգրես, որը պահանջել է հետ վերադարձնել վարչապետ Թայիփ Էրդողանին շնորհված «Արիության շքանշանը»: «Մենք հաճույքով հետ կվերադարձնենք 2004 թվականին Ձեր շնորհած շքանշանը»,-ասված է նամակում: Դեսպանի ուղարկած գրության մեջ նաև նշված է, որ Էրդողանի արդար քննադատությունը Իսրայելի կառավարության իրականացրած գործողությունների նկատմամբ անարդարացիորեն ընկալվում է որպես հակահրեականության դրսևորում:
Tags: ԱՄՆ, Թայիփ Էրդողան, թուրքիա