ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը (Ռուսաստան) Ֆրանսիայի Սեն Աֆրիկ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարւմ 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 140 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:
Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` բուլղարացի միջազգային վարպետ Նիկոլայ Միլչևից:
ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պետրոսյանը (Ֆրանսիա) 7 միավորով 3-8-րդ տեղերը բաժանողների խմբում է:
Tags: շախմատ, սպորտ