Հինգ երկիր պատրաստ է ներդրումներ կատարել Իրանում

Իրանի ազատ առևտրային գոտու գերագույն խորհրդի փոխնախագահ Մուհամմադ Մոեզոդին հայտնել է, որ Իրանը վերջին ամիսների ընթացքում բանակցում է Ավստրիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ` երկրի ազատ առևտրային գոտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

ներդրողներ

«Իրանն օտարերկրյա ներդրողներին հատուկ պայմաններ է առաջարկում: Օրինակ, 20 տարով ազատում է հարկերից, տրամադրում է մուտքի ազատ արտոնագիր` ամեն կերպ խրախուսելով կատարել ներդրումներ Իրանում»,- ասել է Մուհամմադ Մոեզոդին:

Վերջին ամիսների ընթացքում Իրանում նկատվում է արտաքին կապիտալի խոշոր ներհոսք` մեծամասամբ օտարերկյա ներդրումների տեսքով, մակրոտնտեսական կայունացում, ներդրումային կարգի բարելավում, առաջընթաց միջուկային բանակցություններում:

2013-ի հուլիսին Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Բեհրուզ Ալիշիրին հայտարարել էր, որ երկիրը փորձելու է գրավել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը` նրանց համար հատուկ պայմաններ ստեղծելով:

«Իրանն իր տնտեսական խնդիրները լուծելու համար կարիք ունի, որպեսզի արտաքին և ներքին ներդրողները միասին կատարեն  300 մլրդ դոլարի ներդրումներ»,- նշել էր Իրանի էկոնոմիկայի փոխնախարարը:

Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղակի կերպով անդրդառնում են երկրի տնտեսության վրա:

Սպասվում է, որ եթե այսպես շարունակվի, 2015-ին Իրանի տնտեությունում 2,9 տոկոսով աճ կգրանցվի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 

Tags: , ,