Իրանի արտգործնախարարը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայում

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել   Մալայզիայի արտաքին գործերի նախարար Անիֆա Ամանի հետ:
Զրույցի ընթացքում Զարիֆն կարևորել է  Պաղեստինի անպաշտպան բնակչության դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար սիոնիտական վարչակարգի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև դժվարին կացությունում հայտնված ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:զարիֆ
«Գազայի ժողովրդին կոտորելու սիոնիստների հանդուգն քայլն իսլամական աշխարհի պառակտման պատճառով է կատարվում: Արևմուտքում լայն տարածում ստացած «քողարկված» գրաքննությունը թույլ չի տալիս արևմտյան ժողովուրդներին իրազեկել Գազայում կատարվող ողբերգության մասին, սակայն այդ ոճրագործություններն այնքան  ահավոր են, որ նույնիսկ եթե դրանց  մի փոքր մասն արտացոլվի արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ապա կցնցի ամբողջ աշխարհը»,- նշել է Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտգործնախարարը  կոչ է արել իսլամական երկրներին ջանքեր գործադրել Գազայի ժողովրդին օժանդակելու ուղղությամբ:
Անիֆա Ամանը, անդրադառնալով Գազայի տառապյալ, սակայն դիմացկուն ժողովրդի խնդիրներին, հայտնել է է, որ այն ինքնապաշտպանության համար զինելու կարիք ունի։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , ,