Փարիզի հյուրանոցներից մեկը սկսել է «Վճարիր, որքան ցանկանում ես» ակցիան

Paris-towerՓարիզը հայտնի է բազմաթիվ առումներով՝ այդ թվում նաև որպես ռոմանտիկայի, հրաշալի ռեստորանների, տեսարժան վայրերի և մեծ ճարտարապետության քաղաք:

Սակայն այդ ամենն իր գինն ունի՝ այդ կերպ Փարիզը դարձնելով աշխարհի ամենաթանկ բնակելի տարածքներն առաջարկող քաղաքներից մեկը:

Այնուամենայնիվ, քաղաքի հյուրանոցներից մեկը թույլատրել է այցելուներին վճարել այնքան, որքան իրենք հարմար են գտնում վճարել:

Հյուրանոցի տերը՝ Ալդրի Դյուվալը, սկսել է «Վճարիր, որքան ցանկանում ես» ակցիան՝ փորձելով այցելուներ գրավել քաղաքի կենտրոնական Oպերայի շրջանում գտնվող երեք աստղանի Տուր դ- Օվերն հյուրանոց:

Գաղափարը պարզ է՝ այցելուն վճարում է այնքան, որքան ցանկանում է գիշերը հյուրանոցում մնալու համար:

Սովորաբար, հյուրանոցում երկտեղանի համարներն արժեն 190 եվրո, սակայն եթե այցելուն կարծի, որ դա հարմար գին չէ, կարող է նույնիսկ 1 եվրո վճարել:

Ակցիան կտևի մինչև օգոստոսի 10-ը:

Նա նշում է, որ այդ ակցիան նպատակ ունի այցելուներին փոքր ֆինանսական ազատություն տալ նման թանկ քաղաքում:

Դյուվալը հույս ունի, որ այցելուներն այս ակցիան կընդունեն որպես լավ գործարք և չեն չարաշահի այն:

Փարիզի, Նիցցայի և Կաննի այլ հյուրանոցներ ևս հետաքրքրված են այս ակցիայով և կապվել են Դյուվալի հետ պարզելու համար, թե ինչպես է այն աշխատում:

 

Անկախ 

Tags: , ,