Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է

 

 ​Լեյլա ՅունուսԽաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է:

Ադրբեջանական “Կոնտակտ”  կայքի հաղորդմամբ`6 ժամ հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին Գլխավոր դատախազության շենքից նստեցրել են սև գույնի ավտոմեքենա և ուղարկվել Նասիմինյան շրջանային դատարան:

Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 213 (հարկերից խուսափում), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով: Ըստ նրանց փաստաբան Ջավադ Ջավադովի` ամուսինները հերքում են բոլոր մեղադրանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի առավոտյան` ադրբեջանական ժամանակով 11:45-ին, քաղաքացիական հագուստով անհայտ անձիք կանգնեցրել էին Լեյլա Յունուսի ավտոմեքենան, ներս խուժել և ձերբակալել նրան:

 

Tags: ,