Գերմանական Lufthansa ավիաընկերությունը երկուշաբթի չեղյալ է հայտարարել գերմանական վեց օդանավակայաններից կատարվող բոլոր ներքին, եվրոպական և միջազգային մյուս չվերթները:
Ընկերության մամլո քարտուղարի տեղեկացմամբ՝ ծրագրված 1800 թռիչքներից կգործեն միայն 20 կարճ և միջին հեռավորության և 12 հեռագնաց թռիչքները:
Թռիչքների չեղարկման պատճառը ավիաընկերության ղեկավարության կողմից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ անհամաձայնությունն է:
Ծառայությունների Verdi միությունը պահանջում է Lufthansa-ի աշխատակիցների աշխատավարձերի 5.2 տոկոսով բարձրացում:
Կողմերի միջև վեճը կարող է հանգեցնելԵվրոպայում օդայն փոխադրման քաոսի:
Մեկ ամիս առաջ Lufthansa-ն չեղյալ է համարել 700 չվերթներ նախազգուշական նպատակներ հետապնդող գործադուլի պատճառով:
Tags: Lufthansa
