Թուրքիայում`Վանի F տիպի բանտում, 12 բանտարկյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել: Այսօր հացադուլի 8-րդ օրն է:
Ինչպես հաղորդում է “Bianet.org”-ը, 12 բանտարկյալները PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և KCK-ի (Քրդական համայնքների միություն) գործով ձերբակալվածներ են: Հացադուլի մասնակիցները բողոքել են, որ բանտապահները իրենց վատ են վերաբերվում, սպառնում են, օրվա ընթացքում մի քանի անգամ ստուգում են իրենց բանտախցերը: Բացի այդ, բանտապահները ընտանեկան այցելությունների ընթացքում անհանգստացնում և վատ են վերաբերվում բանտարկյալների հարազատներին:
Պահանջելով վերջ դնել իրենց նկատմամբ նմանատիպ վարմունքեին`նրանք միևնույն ժամանակ կոչ են արել ապահովել այնպիսի սննդով, որը հնարավոր կլինի գոնե ուտել:
Մարդու իրավունքների միության Վանի մասնաճյուղի նախագահ Օմեր Ըշըքը հայտարարել է, որ բանտի ղեկավարության հետ բանակցություններ են ընթանում, և ակնկալվում է, որ այդ հարցում դրական արդյունք կգրանցվի:
