Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Հաղթող դարձավ 7 միավոր վաստակած կուբացի 20-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Կևել Օլիվա Կաստանեդան:
51-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 5 միավորով գրավեց 20-րդ տեղը, իսկ 19-ամյա Գալուստ Թադևոսյանն էլ 4,5 միավորով զբաղեցերց 31-րդ հորիզոնականը:
Tags: շախմատ, սպորտ