Հայաստանի շախմատիստները հետապնդողի դերում են

սևանալ445-03-271x271Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում  Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:

Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:

21-ամյա Սյուգիրովը վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով է ետ մնում Վիդիթը: 3-5-րդ տեղերը 3-ական միավորով բաժանում են Հովհաննիսյանը, Մելքումյանն ու Ֆեդոսեևը:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին:

Tags: ,