Գազայում 3 օր մարդասիրական հրադադար է հաստատվել

israel-fires-rockets-into-gazaՈւրբաթ օրը Գազայում Համասի և Իսրայելի միջև մարդասիրական հրադադար է հաստատվել:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարը կշարունակվի 72 ժամ, որը հնարավորություն կտա ավելի երկարատև լուծում գտնել կոնֆլիկտի համար:

Իսրայելի և Համասի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ընդունում են հրադադարը, որը նախատեսված է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կոնֆլիկտի հետևանքով Գազայից կես միլիոն մարդ է տեղափոխվել: Այս թիվը կազմում է Գազայի 1,8 միլիոն բնակչության 14 տոկոսը:

Հրադադարի ընթացքում Գազայի հատվածում սնունդ կտրամադրվի, վիրավորների համար բուժօգնություն և զոհվածների հուղարկավորություն կկազմակերպվի:

Հրադադարի ընթացքում Իսրայելի և Պաղեստինի պաշտոնատար անձիք կհանդիպեն Կահիրեյում՝ փորձելով կայուն հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել:

Անկախ

Tags: