Նյու Դելիի փողոցներում կապիկի նման հագնված մարդիկ վախեցնում են մակականերին

Hindu worshipper in a Hanuman monkeyՆյու Դելիի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց բարձր աշխատավարձ են վճարում փողոցներում կապիկ ձևանալու համար:

Մոխրագույն և սպիտակ գույնով ներկված դեմքերով տղամարդիկ իրենց պահում են կապիկների լանգուր տեսակի նման, որպեսզի վախեցնեն մակականերին, որոնք ներխուժում են տներ, ուտելիք գողանում և վախեցնում բնակիչներին:

Այսպիսով, Նյու Դելիի քաղաքային խորհուրդը որոշել է նրանց դեմ հանել լանգուր տեսակի կապիկներ՝ չնայած, որ դրանք լանգուրի տեսք ընդունած մարդիկ են:

Ծրագիրն, ըստ երևույթին, լավ է աշխատում:

Ըստ Times of India-ի՝ տղամարդիկ ոչ միայն լանգուրի տեսք են ընդունել, այլև իրենց կապիկի նման են պահում: Նրանք դուրս են ցատկում թփերի, ծառերի հետևից և վախեցնում մակականերին՝ նրանց քշելով քաղաքից:

Մարդկանց կերպարանափոխման սովորույթը սկսվել է այն բանից հետո, երբ նախկինում Դելիի փողոցներում իրական լանգուրների էին օգտագործում մակականերին վախեցնելու համար: Սակայն Հնդկաստանի կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր լանգուրներին գերության մեջ պահել, ուստի մակակաները հետ վերադարձան քաղաքի փողոցներ:

Նյու Դելիի քաղաքային խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել պրոֆեսիոնալ կապիկ բռնողներին և նրանց լանգուրներին քաղաքից հեռացնելու վերաբերյալ, ուստի որոշել է վարձել մարդկանց, որպեսզի վախեցնեն կապիկներին:

 

Անկախ

Tags: , ,