ԱՄՆ ԱԳ նախարարը օգնություն է խնդրել Թուրքիայի և Քաթարի իր գործընկերներից

 Ջոն Քերի   ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին օգնություն է խնդրել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուից և Քաթարի ԱԳՆ Էլ Աթիյեյից: Քերին զանգահարել է իր գործընկերներին` խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի սպային ազատ արձակելու համար: Հայտնի է նաև, որ Քերիին այս հարցով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Վերջինս տեղեկացրել է, որ պաղեստինցիները երկու իսրայելացի զինվոր են սպանել և մեկին առևանգել են ժամանակավոր զինադադարի մասին համաձայնությունից հետո: Նեթանյահուն վճռականորեն հայտարարել է, որ Իսրայելը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ահաբեկում են իրենց քաղաքացիներին:
Tags: