Ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել.Օբամա

o_984412Բարաք Օբաման Սպիտակ տանը կոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում պատմել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածյալներին կտտանքների են ենթարկել: «Մենք շատ բան ճիշտ ենք արել, սակայն մենք մի քանիսին կտտանքի ենք ենթարկել:-Խոստովանել է նախագահը:-Մենք արել ենք բաներ, որոնք հակասում են մեր արժեքներին»:

Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին նախագահը 09-11-ի ահաբեկչության կասկածյալների նկատմամբ թույլատրել էր կիրառել «հարցաքննության վարման  դաժան մեթոդներ», մասնավորապես` քնից զրկելն ու  ջրահեղձության «էֆեկտը»: Օբաման նախագահելու իր առաջին ժամկետի ժամանակ արգելել էր նման մեթոդներ կիրառելը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Առաջիկայում Սենատը կհրապարակի ԿՀՎ-ի` ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ  աշխատանքում կիրառված չարշահումների ուսումնասիրման արդյունքները: Պատրաստվող փաստաթուղթն արդեն սկանդալի կենտրոնում է հայտնվել.հետախուզության տնօրեն Ջոն Բենանը սենատին խոստովանել է, որ ԿՎՀ-ի աշխատակիցները լրտեսել են զեկույցի հեղինակներին, զննել նրանց համակարգիչներում պահվող փաստաթղթերը: Բրենանն օրենսդիրներին ներողություն է հայտնել: Օբաման էլ իր հերթին հայտնել է, որ լրիվ վստահում է ԿՀՎ-ի ղեկավարին:

Tags: