Թուրքիայում քրդերենով դասավանդող առաջին բուհը կբացվի

Թուրքիայում քրդերենով դասավանդող առաջին բուհը կբացվիԹուրքիայում` Դիրաբեքիր քաղաքում, առաջին անգամ կբացվի համալսարան, որտեղ դասավանդումը կիրականացվի քրդերեն լեզվով:
Ինչպես հաղորդում է “Bianet.org”-ը, նման համալսարան բացելու համար նախ ստեղծվել է “Մեզոպօտամիա” (Միջագետք) հիմնադրամը, որը ունի շուրջ 300 հիմնադիր անդամ` մարդու իրավունքների պաշտպաններ, գիտնականներ, գործարարներ, հասարակական կազմակերպություններ:Համալսարանը, որը հավանաբար կկոչվի “Մեզոպոտամիա,” նախատեսվում է բացել 2016թ.-ին:Սկզբնական շրջանում համալսարանում կրթությունը իրականացվելու է քրդերենով, թուրքերենով և անգլերենով: Հետագայում նախատեսվում է ավելացնել նաև հայերեն և ասորերեն լեզուներով ուսուցում:
“Մեր ամենամեծ նպատակը բազմալեզու և բազմամշակութային կրթությամբ ապահովելն է: Թուրքիայում գոյություն ունեցող մայրենի լեզվի արգելքի պատճառով այդ հարցը լուծելու ենք այս հատուկ համալսարանի միջոցով”,-նշել է “Մեսոպոտամիա” (Միջագետք) հիմնադրամի ղեկավար Ռամազան Թունչը:

 

Tags: