Վրաստանում ռադիոակտիվ ցեզիում-137տեղափոխող հայերի են ձերբակալել

ՎրաստանՎրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Հայաստանի 2 քաղաքացու են ձերբակալել, որոնք փորձել են Վրաստան տանել ռադիոակտիվ ցեզիում -137-ով երկու գործարանային կոնտեյներ, հաղորդում է “Ինտերֆաքը”` հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին:

Գերատեսչությունում բացատրել են, որ կասկածյալները` 1965 և 1966 թվի ծնված տղամարդիկ են: Նրանք ձերբակալվել են Վրաստանի` Հայաստանի հետ սահմանի վրա, “Սադախլո” հսկիչ անցագրային կետում, հատուկ օպերացիայի ժամանակ: Թե որքան ցեզիում է եղել, չի պարզաբանվում:

Ձերբակալվածների նկատմամբ քրգործ է հարուցվել 214 (“Մաքսային կանոնների խախտում”) և 230 (“Միջուկային նյութի կամ էլ սարքավորման, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի  անօրինական ձեռքբերում”) հոդվածներով:

Ցեզիում 137-ը ռադիոակտիվ նյութ է, որը կիրառվում է արդյունաբերության ու բժշկության մեջ: Սակայն, այն կարող է օգտագործվել նաև այսպես կոչված` կեղտոտ ռումբ ստեղծելու նպատակով, որը տեղանքի ռադիոակտիվ վարակում է առաջացնում, գրում է lenta.ru-ն:

Tags: ,