ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով պահպանելու զինադադարի ռեժիմը և զերծ մնալ ուժի կիրառումից: Էշթոնը նաև հիշեցրել է խնդրի շուրջ բարձր մակարդակով խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության մասին:
«Մենք շատ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի պատճառով, որոնք հանգեցրեցին զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանելու հրադադարի ռեժիմը և շարունակելու ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է Էշթոնը:
Վերջինիս խոսքերով` ԵՄ պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական լուծման գործընթացին` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին: «Մենք կրկին հայտարարում ենք, որ լիովին աջակցում ենք Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին, հատկապես այն հարցում, որը վերաբերում է բարձր մակարդակով բանակցությունների անցկացման»,-նշված է հայտարարության մեջ:
Tags: ԵՄ, ԼՂ հակամարտություն, Քեթրին Էշթոն