Իրանը և Վրաստանը Բաքվին ու Հայաստանին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել

Իրանի և Վրաստանի արտգործնախարարությունները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ անցկացնել` հրադադարի մասին համաձայնագիրը հաստատելու համար:

Իրան, Վրաստան

Իրանի արտգործնախարության մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ`ափսոսանք հայտնելով զինծառայողների մահվան կապակցությամբ և երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ անելով:

Իր հերթին, Վրաստանի արտգործնախարարը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թբիլիսին լուրջ անհանգստությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող իրադարձություններին: “Ես լիովին համոզված եմ, որ ո՛չ մեր տարածաշրջանը, ո՛չ ամբողջ աշխարհը հակամարտության ակտիվացման, լարվածության ևս մեկ օջախի կարիքը չունեն, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների ղեկավարները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան հակամարտությունը խաղաղ լուծման հունով տանել”,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը:

Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին կամ 9-ին կհանդիպեն Սոչիում:

Tags: , , , ,