Իրանի ազգային նավթի ընկերության միջազգային բաժնի տնօրեն Մոհսեն Ղամսարին տեղեկացրել է, որ Իրանը նավթային նոր պայմանագրեր է ստորագրել:
«Իրանն այսուհետ հում նավթի և որոշ պետրոքիմիական ապրանքներ կարտահանի արաբական մի քանի երկրներ, Չինաստան, Իրաք և Աֆղանստան»,-Մոհսեն Ղամսարին:
Ավելիվաղ, Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Ավսաթ Խաշեմին հավելել էր, որՍիստան-Բելուջիստան նահանգը բացի էլեկտրաէներգիայից, հնարավորություն ունի Աֆղանստանին մատակարարել վառելիք` այդպիսով մուտք գործել այդ երկրի վառելիքի շուկա:
Այս ամենն արդյունք է այն բանի, որ ԱՄՆ-ը կասեցրել է ավելի վաղ Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործունեությունը: Այս որոշման ընդունումը կապված է Իրան- «Վեցնյակ» (ԱՄՆ, ՄեծԲրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցություններում ձեռքբերված առաջընթացի հետ:
Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են ԱՄՆ-ի դաշնային ռեգիստրում: Ժամանակավորապես հանվել է Իրանից նավթաքիմիական արտադրանք գնելու վրա դրված արգելքը, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:
Արգելքը նախկինի նման առնչվում է միայն առանձին ընկերությունների, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հատուկ ցուցակում: Բացի այդ, ամերիկացիներին վերստին թույլատրվել է Իրանին մատակարարել պահեստամասեր` երկրի քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վերանորոգման և անվտանգ թռիչքներ ապահովելու համար:
Մասնավորապես, թույլատրվել է «Իրան էյրի» հետ գործարքներ կնքելը: Փաստաթղթերում ընդգծվում է, որ ընդունված որոշումները տարածվում են միայն 2014-ի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածի վրա: Հիշեցնենք, որ Իրանն ու «Վեցնյակը» պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերի 24-ը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

