Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում մեկնարկած պաղեստինյան կոմիտեի անդամ երկրների (ԱԳ նախարարների նիստում ասել է, որ այդ նիստը լավ առիթ է Գազայում տիրող իրավիճակը քննարկելու և այդ հատվածի ժողովրդին օգնելու նպատակով գործնական ելքեր գտնելու համար:
«Իսրայելի վարչակարգն անցած շաբաթների ընթացքում ոտնահարելով մարդկային սկզբունքները, միջազգային օրենքները և մարդու իրավունքները և կիրառելով ամենաարդիական զենքեր մի անհավասար պատերազմում հարձակման է ենթարկել Գազայի հատվածը»,- նշել է Իրանի նախագահը:
Tags: Գազա, Իսրայել, իրան, Հասան Ռոհանի