Հայտնաբերվել են 40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկա պինգվինի մնացորդներ

giant penguinՀնէաբանները հայտնաբերել են 37-40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկայական պինգվինի մնացորդներ:

Պինգվինի մնացորդներից հետազոտողները եզրակացրել են, որ այս պինգվինը իր չափերով ավելի մեծ է եղել իրենից առաջ կամ հետո գոյություն ունեցած ցանկացած պինգվինից:

Այսպես կոչված պելիյուդիպտես տեսակի պինգվինը կտուցի ծայրից մինչև ոտքի ծայրը ունի 2,02 մ հասակ, ինչը ավելի բարձր է, քան ներկայիս կայսերական պինգվինը:

giant penguin1Պինգվինի մնացորդները հայտնաբերել են Անտարկտիկայի թերակղզու մոտակայքում գտնվող կղզիների շղթային պատկանող Սեյմուր կղզում:

Կմախքի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հսկա պինգվինը կշռել է ավելի քան 115 կգ, որը ավելի քան երկու անգամ ավելին է, քան կայսերական պինգվինի կշիռը:

Դրա մեծ չափերից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ այն ջրի տակ կարողացել է մնալ առնվազն 40 րոպե:

 Անկախ

Tags: