Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկայինի և թրաֆիկինգի ենթադրյալ կազմակերպիչ Էվելին «Բրենդո» Բանևի 10-ամյա դստերը՝ 47 օր գերության մեջ պահելուց հետո:
Ներքին գործերի նախարարության համաձայն՝ Լառա Բանևային տարել են ավտոկայանատեղի և բաց թողել ժամը 22:00-ին: Աղջիկը այնուհետև գնացել է մոտակա ոստիկանատուն:
Նա գտնվում էր ֆիզիկական լավ վիճակում: Այժմ նրա հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ:
Ազգային ռադիոյի տեղեկացմամբ՝ աղջկա համար վճարվել է 500.000 եվրո փրկագին:
Լարա Բենևային առևանգել էին մարտի 5-ին, Սոֆիայի ծայրամասում գտնվող Բոյանա թաղամասից՝ դպրոց գնալու ճանապարհին:
Ականատեսների վկայությամբ՝ երեք դիմակավորված անձինք կրակ են բացել աղջկան դպրոց տանող մեքենայի վրա, վնասել վարորդին և գողացել աղջկան:
Tags: աշխարհում