Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Շերի Մողղադամը, ընդծելով էներգետիկայի ոլորտում Իրանի գործադրած հատուկ ջանքերը, ասել է, որ Իրանի նավթի նախարարության գերխնդիրն է ներդրողներ գտնել:
«Էներգետիկայի ոլորտում Իրանն օտարերկրյա ներդրողների կարիք ունի` ընդլայնելու նավթային տարածքները»,- ասել է Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենը:
Աբբաս Շերի Մողղադամը տեղեկացրել է, որ մեծ թվով արտասահմանցի ներդրողներ ցանկանում են ներդրում կատարել Իրանում :
Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում Իրանում նկատվում է արտաքին կապիտալի խոշոր ներհոսք` մեծամասամբ օտարերկյա ներդրումների տեսքով, մակրոտնտեսական կայունացում, ներդրումային կարգի բարելավում, առաջընթաց միջուկային բանակցություններում:
Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղակի կերպով անդրդառնում են երկրի տնտեսության վրա:
Սպասվում է, որ եթե այսպես շարունակվի, 2015-ին Իրանի տնտեությունում 2,9 տոկոսով աճ կգրանցվի:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: նավթ