Իրանի փոխարտգործնախարար Մորթեզա Սարմադին նշել է, որ Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջը:
Փոխարտգործնախարարն ասել է, որ կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջը:
«Այս որոշում ընդունվել է հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցություններին»,- պարզաբանել է Մորթեզա Սարմանդին:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: Իրան-«վեցնյակ»
