Ձերբակալվել է կալանավորված Լեյլա Յունուսի ամուսինը` Ադրբեջանում հայտնի կանֆլիկտաբան Արիֆ Յունուսը

1 (4)Ադրբեջանում հայտնի կոնֆլիկտաբան, Խաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը այսօր`օգոստոսի 5-ին, ձերբակալվել է, երբ պարեն փոխանցելու նպատակով Բաքվի քննչական մեկուսարանում բանտարկված իր կնոջը` Լեյլա Յունուսին էր այցելության եկել:

Փաստաբան Հալիդ Բագիրովը “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ սկզբում Արիֆ Յունուսին տարել են Յասամիլի շրջանի ոստիկանության 27-րդ վարչություն, այնուհետև փաստաբանին հաղորդել են, որ Ա. Յունուսը Գլխավոր դատախազության` ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության քննիչ Իբրահիմ Լեմբերանսիի մոտ է:

Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ Արիֆ Յունուսը ևս կկալանավորվի:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք էր առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով: Դատարանը Արիֆին արգելել էր երկրից դուրս գալ:

Նասիմինյան շրջանային դատարանի վճռով Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է:

Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ռեյչել Դենբերի կարծիքով` Մեղադրանքների կոնտեքստը և վերջին 4 ամսվա ընթացքում իրականացված հետապնդումները ակնհայտ ցույց են տալիս, որ Լեյլայի և իր ամուսին Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները նրանց բերանը փակելու փորձ են:

Անկախ

Tags: