Չինաստանը մինչև 2020թ-ը կարգելի ածխի օգտագործումը Պեկինում


caol (1)

Ծխով պատված Չինաստանի մայրաքաղաքը աղտոտման դեմ ծրագրի շրջանակներում պատրաստվում է մինչև 2020թ-ը արգելել ածխի վաճառքը և օգտագործումը:

Պեկինի քաղաքային շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոն այս ծրագրի մասին հայտնել է երկուշաբթի օրը՝ ավելացնելով, որ փոխարենը առաջնային տեղ կհատկացվի էլեկտրականության և բնական գազի օգտագործմանը՝ հատկապես ջեռուցման նպատակով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ 2012թ-ին ածուխը կազմել է Պեկինի էներգասպառման քառորդ մասը:

Չնայած Պեկինում ածխի օգտագործման արգելքին՝ սպասվում է, որ Չինաստանում կաճի ածխի օգտագործումը: Ածխի օգտագործումը Չինաստանին դարձրել է աշխարհում ամենաշատ ածխածին և այլ գազեր արտանետող երկիրը:

Սեպտեմբերին Չինաստանի կառավարությունը արգելք էր դրել Պեկինի, Շանհայի և Գուանչժուի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանների վրա:

 

Tags: , ,