Դորսեթի 5-ամյա քաղաքապետն ընտրություններում պարտվել է

pic_ba170c9412e14e8b80a29c4b04ecd7b0ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Դորսեթ քաղաքի 5 տարեկան քաղաքապետը պարտվել է 3-րդ ժամկետի ընտրություններում: Ռոբերտ Թաֆթսը, որին համաքաղաքացիները Բոբի են անվանում, քաղաքապետի պաշտոնը զիջել է 16-ամյա Էրիկ Մյուլլերին, հաղորդում է   Associated Press-ը:

“Ուրախ էր, սակայն կառավարման սանձերը հանձնելու ժամանակը եկել էր, ասել է Բոբին, նշելով, որ իր փոքր եղբայրը` Ջեյմսը (2 տարեկան է) ժամանակի հետ կարող է  փորձել քաղաքապետ դառնալ: Ռոբերտն ընդամենը 3 տարեկան էր, երբ առաջին անգամ 2012-ին քաղաքապետ ընտրվեց:

Նրա մայրը` Էմմա Թաֆթսն ասում է, որ իրենց ընտանիքն արդեն կատակներ է անում եղբայրների քաղաքական ապագայի մասին, մասնավորապես, ասում են, որ փոքրիկներն արդեն հիմիկվանից կարող են 2048-ի նախագահական ընտրություններին պատրաստվել: Մայրը նշել է նաև, որ վերջապես որդին “վաստակած” հանգստի է անցել:

Իսկ Մյուլլերի հաղթանակի մասին, որն այս տարի ավագդասարանցի է դառնալու, հայտարարվել է ամենամյա Taste of Dorset festival փառատոնի ժամանակ, երբ նրա անունով գրությունը հանեցին քաղաքապետի ընտրությունների թեկնածուների անուններով գլխարկից: Նա խոստովանել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու գաղափարը ծնվել է  միանգամից 5 բաժին տապակած պաղպաղակ ուտելու ժամանակ:

Դորսեթի բնակիչները, որտեղ քաղաքային կառավարություն չկա, կարող են քվեարկել քաղաքապետի ընտրություններում քանի անգամ կամենան, սակայն, ամեն անգամ կամարտահայտման համար վճարելով մեկ դոլար: Հավաքված դրամական միջոցներն օգտագործվում են փառատոն կազմակերպելու համար:

Դորսեթը Միննեապոլիսից 240 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում, բնակչության թիվը ժամանակ առ ժամանակ փոփոխվում ` հասնելով 9-28 մարդու:

Tags: