Ու՞մ է ձեռնտու Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը

tankԹուրքական «Սթար» թերթի սյունակագիրներից Սևիլ Նուրիևան մի վերլուծություն է հրապարակել` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությանը: Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը` վերլուծաբանը նշում է, որ հայկական կողմը պատերազմ չի ուզում: «Տնտեսական անկում ապրող Հայաստանի համարձակությունը հերիքում է միայն պատերազմի իմիտացիա առաջացնելու համար: Այս ամենը կատարվում է կամ այն ժամանակ, երբ մեծ պետություններին է դա պետք լինում, կամ էլ նպատակը ժողովրդի ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղելն է լինում»,-գրում է Նուրիևան:

Խոսելով պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի պատրաստականության մասին` վերլուծաբանը գրում է. «Ուժի տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է: Եվ տնտեսապես, և ռազմական առումով հզորացող երկիրը կարող է դիմանալ պատերազմին»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Նուրիևայի կարծիքով, վերջինս, վստահաբար, այս տարածաշրջանում պատերազմ չի ուզում: Սակայն ԱՄՆ-ը փորձում է այս վիճակը օգտագործել ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի ռազմավարությանը վնասելու համար: Իսկ Ռուսաստանը իր հերթին հասկանալով, որ եթե չսկսի հարված հասցնել ԱՄՆ-ի հետաքրքրության շրջանակներում գտնվող կետերին, ապա կարող է պարտվել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը, հրահրելով զինադադարի խախտման դեպքերը, փորձում է խափանել իր տարածաշրջանում ԱՄՆ-ի մտածած հավանական սցենարները:

 Անկախ