Լիբերիայում Էբոլայի տենդով է վարակվել 78-ամյա հոգևորական Միգել Պահարեսը, հաղորդում է Вести.Ru-ն:
Հիվանդին Լիբերիայից Մադրիդ են տեղափոխելու: Նրա հետևից արդեն բուժսարքավորումներով զինվորական ինքնաթիռ է ուղարկվել, իսկ առայժմ նա գտնվում է Մոնրովիա քաղաքի Սբ Հովսեփ հոսպիտալում, որտեղ մինչ վարակվելը ծառայում էր:
Տարվա սկզբից Գվնեայում, Սյերա Լեոնեում ու Լիբերիայում Էբոլայի տենդից արդեն մահացել է ավելի քան 700 մարդ:
Tags: Էբոլայի տենդ