Թուրք պատգամավորը որոշել է Անջելինա Ջոլիին առողջանալու համար Մալաթիայի ծիրան ուղարկել

joli ciranԹուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը որոշել է վերջերս քաղցկեղի վտանգի պատճառով վիրահատության ենթարկված հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիին առողջանալու համար Մալաթիայի ծիրան ուղարկել: Այս մասին պատգամավոր Օզը հայտնել է «Anadolu» գործակալության թղթակցին, նշելով, որ ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի բարի կամքի դեսպան հանդիսացող Ջոլիի հիվանդության և վիրահատության մասին մամուլից է իմացել: Այդ պատճառով էլ նա որոշել է Ջոլիին Մալաթիայի ծիրան ուղարկել, քանի որ այն բուժիչ հատկություններ ունի և օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում:

Թուրք պատգամավորը Ջոլիի համար ԱՄՆ-ում գտնվող թուրքական հյուպատոսարան է ուղարկել 6 կգ ծիրան և 2 կգ ծիրանի կուտ և նշել, որ դերասանուհու ցանկության դեպքում կրկին նրան ծիրան կուղարկվի: Օզը հայտնել է, որ նվերի հետ միասին Անջելինա Ջոլիին նաև նամակ է ուղարկել: «Նրան առողջություն ենք մաղթել և խնդրել, որ ընդունի մեր այս նվերը»,-նշել է ԱԶԿ-ի պատգամավորը:

 

Tags: