Բանգլադեշի Պադմա գետում 300 ուղևորներով նավի խորտակումից մեկ օր անց որոնողական աշխատաքների ընթացքում որևէ փրկված չի հայտնաբերվել:
Փրկարարներին նույնիսկ չի հաջողվել գտնել խորտակված նավը, ինչը զայրացրել է գետի ափերի մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց:
Գետի ափերի մոտ հավաքվածները ցույց են կազմակերպել՝ բողոքելով տվյալ իրավիճակում ադմինիստրացիայի վատ կողմնորշման դեմ:
Իշխանությունները փրկրարական աշխատանքների դանդաղ ընթացքը պատճառաբանել են վատ պայմաններով:
Փրկարարները կարծում են, որ ուժեղ հոսանքը հնարավոր է ուղևորների մարմինները դեպքի վայրից հսկայական տարածություններ հեռու քշած լինի:
Մանշիգանջ շրջանի գլխավոր ադմինիստրատոր Սեյֆուլ Հասան Բադալը CNN-ին հայտնել է, որ խորտակված նավի վրա շուրջ 300 ուղևոր է եղել: Գրեթե 100 ուղևոր փրկվել է խորտակումից անմիջապես հետո:
Ինչևէ՝ դեռևս ստույգ տեղեկություններ չկան, թե հատկապես քանի մարդ է անհետացել, քանի որ որևէ գրություն չկա, թե քանի մարդ է եղել նավի վրա:
Tags: Բանգլադեշ, խորտակված նավ, Պադմա գետ




