«Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» կողմնակիցները Վիեննայում սկսել են վաճառել զինյալների խորհրդանիշով ապրանք: Դրա համար նրանք օգտագործում են Facebook-ի ֆան-ակումբի էջը, գրում է Kurier-ը:
Խմբում 228 մարդ է, այդ թվում` տակավին երիտասարդներ. Երն նրանցից ոմանք ընդամենը 15 տարեկան են: ԻԼԻՀ-ի շատ երկրպագուներ ծնունդով Աֆղանստանից են, Չեչնիայից ու Մակեդոնիայից: Սոցցանցում տեղադրված լուսանկարներում նրանք ԻԼԻՀ-ի դրոշներով են ու զինվորական համազգեստով: Բոլորը լուսանկարներն արվել են Ավստրիայի տեսարժան վայրերի ֆոնին:
Ինչպես հրատարակությունն է նշում, ամենաշատ սպառվող ապրանքը ԻԼԻՀ-ի խորհրդանիշով կեպիներն են:
Ավստրիայի իշխանությունները չեն կարողանում հետապնդել այն քաղաքացիներին, որոնք ահաբեկչական խորհրդանիշով կեպիներ են դնում: Սակայն, ծայրահեղական խմբավորմանն անդամակցությունը սպառնում է բանտով:
ԻԼԻՀ-ի զինյալներն իրենց գործունեությունն ակտիվացրել են 2014-ի հունիսին: Ու հունիսի 29-ին արմատական խմբավորումը, որն այդ օրվա դրությամբ հասցրել էր գրավել Իրաքի ու Սիրիայի տարածքի մի մասը, հռչակեց խալիֆայություն: Առաջնորդ հայտարարվեց Աբդալլահ Իբրահիմ աս Սամարաին, որը հայտնի է նաև որպես Աբու Բաքր ալ-Բաղդադի:
Tags: Ավստրիա, իսլամական զինյալ